Լրաքաղը` Համեստ Մնացականյանի
Ղեկավար` Լիլիթ Թադևոսյան
Բոլորս էլ ժամանակին հավատացել ենք Ձմեռ պապիկի գոյությանը: Այն հարցը, թե ով է ձմեռ պապիկի նախնին, շատ վիճելի է: Նշենք սակայն, որ բոլորին հայտնի է, որ Ձմեռ պապիկների բնակավայրը համարվում է Լապլանդիան: Մի երկրում ձմեռ պապիկի նախնին համարվում են տեղական գաճաճները, մեկ այլ երկրում` միջնադարյան շրջագայող ձեռնածուները, իսկ մյուսում` մանկական խաղալիքներ վաճառողները: Ձմեռ Պապիկի կերպարը ձևավորվել է դարերի ընթացքում, և յուրաքանչյուր ազգ նրա մեջ է ներառել իր սովորույթներից ինչ-որ բան: Ձմեռ Պապiիկի կերպարների մեջ տարբերակվում է նաև միանգամայն իրական մարդու կերպար: Ձմեռ Պապիկին ամենուր տարբեր կերպ են անվանում: Ռուսաստանում նրա նախնին համարվել է արևելասլավոնական սառույցի հոգին: Այդ ժամանակվանից, երբ Ռուսաստանում սկսել են նշել Նոր տարին, տներում հայտնվում էր ծեր պապիկը` մորուքով և երկարաճիտ կոշիկներով: Մի ձեռքով նա բռնում էր պարկը` նվերներով լի, իսկ մյուսով իր փայտը: Ժամանակի ընթացքում Ձմեռ պապիկը թոռնիկ ունեցավ (ՁՅՈՒՆԱՆՈՒՇԻԿ), որն էլ օգնում էր նրան բաժանել նվերները և պատմել հեքիաթներ: Ձմեռ պապիկի զգեստը նույնպես միանգամից չի առաջացել: Սկզբում նրան պատկերացնում էին թիկնոցով: 19–րդ դարի սկզբներին Հոլանդիայում նկարեցին նրան բարեկազմ խողովակավործխնելույզին, որտեղից նա նվերներ էր գցում երեխաներին: Նույն դարի վերջերին նրան հագցրեցին կարմիր գույնի շուբ`մորթիով: Եվ վերջապես անգլիացի Տենիլը ստեղծեց բարեհոգի ծերուկի կերպարը, որն այսօր հայտնի է բոլորին` մեկին` ՍանտաԿլաուս, մյուսին` Ձմեռ պապանվանումով: Ի դեպ նշենք նար, որ գոյություն ունի նույնիսկ Ձմեռ պապիկների ակադեմիա:: Իսկական Ձմեռ պապը գիտի բազմաթիվ հումորներ և անեկդոտներ, հանելուկներ և խաղեր, երգ ու պար: Կեսգիշերի 12 զանգերի ընթացքում նա հասցնում է մտնել բոլոր տները և դնել նվերները բարձերի տակ, տոնածառի տակ և ամենաանսպասելի տեղերում: Ամբողջ տարին մինչ ամանորյագիշերը նա ապրում է հեռավոր հյուսիսում: Ու թեև ոչ բոլորն են հավատում, որ Ձմեռ պապիկ գոյություն ունի, բայց յուրաքանչյուրն էլ ուրախանում է` տեսնելով այդ բարի ծերուկին, որը չնայած իր տարիքին պարում է, ուրախացնում բոլորին: Ի դեպ, գյումրեցիները հայտնաբերել են Հայաստանի Ձմեռ պապի բնակության վայրը: Նրանք հայտարարել են, որ հայ Ձմեռ Պապիկը բնակվում է Շիրակի մարզի Ամասիայի շրջանում: