Դիտեք Հասմիկ Աբրահամյանի ֆիլմը
Իզմիրի տիեզերագիտական միջազգային ճամբար
Կրթահամալիրի «Տիեզերք» ակումբի սովորողները «Կրթասեր» հասարակական կազմակերպության միջոցով 2011, 2012, 2013թթ շահել են ամերիկյան NASSA տիեզերագնացության կենտրոնի կողմից Թուրքիայի Իզմիր քաղաքում կազմակերպվող ամենամյա միջազգային տիեզերական ճամբարի ուղեգրեր և ճամբարում երեք տարի ներկայացրել են Հայաստանը։ 2013թ. օգոստոսի 11-18-ին 10 ակումբական սովորողներ` բնագետ-հայրենագետ և հասարակագետ ուսուցիչների ղեկավարությամբ, եղել են ճամբարում։ Ճամփորդության ծրագիրը ներառել է այցելություններ պատմական Հայաստանի բնության և պատմության հուշարձաններ, Մուշ, Մալաթիա, Սեբաստիա, Սարիղամիշ, Կարս, Անի։ Խումբը վերադարձել է օգոստոսի 21-ին։