Բոլոր նրանք, ովքեր սիրում են հայերենը և հետաքրքված են հայերենով, առաջարկում ենք մասնակցել «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում անցկացվող հայերենի ամենամյա ֆլեշմոբին:
Ֆլեշմոբին կարող եք մասնակցել ոչ միայն Հայաստանից, այլ Արցախից, Վրաստանից, աշխարհի ցանկացած կետից: Կարող եք մասնակցել անհատապես, բայց առավել հետաքրքիր է, երբ մասնակցում եք երկուսով, խմբով, ընտանիքով: