Ցավոք ավարտին է մոտենում մեր գեղեցիկ շրջագայությունը Զիկատարի բնապահպանական կենտրոնում: Այսօր մենք արշավեցինք դեպի ջրվեժ, տպավորված և երջանիկ վերադարձանք ճամբար: Զիկատարի գեղեցիկ բնությունը մեզ ոգևորեց և մենք գրեցինք բանաստեղծություն…
Զիկատարում հանդիպեցին
Երկու եղբայր ազգություն,
Հայ և վրացի,
Այստեղ մի երգ երգեցին:
Մի փոքր հանգստից հետո ծրագրով հախատեսված էր կլոր սեղան: Կլոր սեղանի շուրջ կիսվեցինք տպավորություններով, խոսեցինք էկոլոգիական խնդիրների մասին,ցուցադրեցինք ջոկատներում իրականացրած նախագծերը: Էկոակումբի մասնակիցները ընկեր Մարթայի հետ ծանոթացրեցին Էկոտուր-2014 ծրագրին: Այնքան ոգևորված ենք, որ Թբիլիսի հասնելուն պես սկսելու ենք պատրաստվել Էկոտուր-2014-ին:Այս անգամ ծրագրում փոփոխություններ կային, այն ընթանալու էր երկու փուլով ու թեման մենք կարող ենք ընտրել մեր երկրի խնդիրներից: Սա շատ կարևոր մրցույթ է, և նշնորհակալությունս եմ ուզում հայտնել մրցույթի կազմակերպիչներին, մեզ բնապահպանական ոգով լցնելու համար:
Օրվա վերջում նախատեսված է մեծ տոնախմբություն` Զիկատար ճամբարի փակում, որը տեղի կունենա ճամբարի բակում: Այս հիասքանչ նախագիծը մեզ հնարավորություն տվեց ավելի ամրապնդել մեր բարեկամությունը հասակակիցների հետ, ձեռք բերել Հայաստանի տարբեր անկյուններում նոր ընկերներ: Ինչպես նաև ցուցադրությունների և քննարկումների միջոցով ծանոթացանք էկոլոգիական խնդիրներին, այդ խնդիրները ոչ միայն մեր երկրում, այլև ամբողջ աշխարհում է:
Մենք կոչ ենք անում բոլորին, միասին պաշտպանենք շրջակա միջավայրը և իհարկե մասննակցել էկոտուր-2014 միջազգային մրցույթին: