• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Սուրբ Ծննդյան խորհրդով

Հյուսիսային դպրոցի սովորողների հետ ուսումնասիրում ենք Սուրբ Ծննդյան ավետիսներ:

Ավետիսները Քրիստոսի ծնունդը ավետող երգեր են: Դրանցում արտացոլված են Քրիստոսի ծննդյան ու կյանքի վերաբերյալ ժողովրդական ընկալումները, Փրկչի առաքինությունների, հրաշագործությունների գովերգը և այլն: Երբեմն հանդիպում են նաև երգեր, որտեղ հնչում են ընտանիքին արվող բարեմաղթությունների թեման և որոնցում բացակայում են Քրիստոսի ծննդյան հետ թեմաները: Այդ երգերը նույնպես կոչվում են «Ավետիսներ»: Բոլոր երգերը վերջանում են «Քրիստոս ծնավ և հայտնեցավ, մեզի, ձեզի մեծ ավետիս» խոսքերով:

Ամբողջական նյութը՝ Հասմիկ Մաթևոսյանի բլոգում: