Մեկնարկում է «Սերունդ առանց սահմանների» (imaGen Ventures Youth Challenge 2022) գաղափարների մրցույթը։
Այն միջազգային նախաձեռնություն է, որը կոչված է օգնելու երիտասարդ նորարարներին՝ իրագործելու իրենց գաղափարներն ու դառնալու հասարակության ստեղծարար ու ակտիվ անդամներ։
Գաղափարների այս մրցույթին կարող են մասնակցել.
14-24 տարեկան երիտասարդներ՝ Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերից և Երևանից։
Մասնակցելու համար անհրաժեշտ է.
Կազմել 3-5 հոգանոց թիմեր,
Ներկայացնել գաղափար, որը լուծելու է ձեր համայնքի որևէ խնդիր։