• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Երևակայական և իրական շենքեր

      Բարև… Սեպտեմբերի մեկն ու երկուսը լուրջ աշխատանքային էին: Մենք հասցրել ենք քաղաք կառուցել: Դեռ «շենքերն ենք կառուցել»: Ամեն շենք իր անձնագիր-դրոշն ունի՝ չափերը, հարկերը, բնակարանների թիվը: Թեև  չենք էլ ավարտել, մի քիչ գործ կա: Մեր ուզած խաղարաններն ու մնացած բաները չենք հասցրել կառուցել:
Տանն էլ հաշվել ենք մեր հարկաբաժինների բնակարանների թիվը, հետո խնդիրներ կազմելով և լուծելով պարզել ենք շենքերի հարկերը, մուտքերի թիվը, շենքերի բնակարանների թիվը: Պարզել ենք, թե քանիսում ոչ ոք չի ապրում:
Լուրջ հաշվարկներ ենք կատարել:
Այսօր շենքերը լուսանկարելու ենք, թաղն էլ ենք լուսանկարելու, մարդկանց էլ:
Անցյալ տարի զվարճալի խնդրագիրք պատրաստեցինք, այս տարի երևի լուրջ խնդրագիրք պատրաստենք:

Լիլիթ Բաբայան և ընկերներ
Դպրոց-պարտեզ