«DigiTec Expo 2011» 7-րդ ամենամյա միջազգային տեխնոլոգիական ցուցահանդեսը կայանալու է հոկտեմբերի 7-9-ը Կ. Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում: Ցուցահանդեսին կրթահամալիրի մասնակցությունը նախատեսված է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի, Յունիքոմփի, ԻՏ ձեռնարկությունների միության և Երևանի «Մխիթար Սաբաստացի» կրթահամալիրի միջև կնքված գործընկերային համաձայնագրով: Կրթահամալիրի մանկավարժության կենտրոնում ստեղծվել է ցուցահանդեսին կրթահամալիրի մասնակցությունը նախապատրաստող աշխատանքային խումբ.
Վարդան Պետրոսյան, 12-րդ դասարան
Էմիլ Սահակյան, 11-րդ դասարան
Աշոտ Ավետիսյան, 12-րդ դասարան
Վահե Ղարիբյան, 9-րդ դասարան
ԿարինեՄացակյան
Արմինե Թոփչյան