• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Դիջիտեք էքսպո-2011-ին կրթահամալիրի մասնակցության նախապատրաստական աշխատանքները ավարտելու մասին

Դիջիտեք էքսպո-2011-ին կրթահամալիրի մասնակցության նախապատրաստական աշխատանքները ավարտելու համար.

  1. mskh.am-ի «Դիջիտեք» ենթակայքում Դիջիտեք էքսպո-ում ցուցադրվող նյութերի հրապարակման պատասխանատու նշանակել Գրիգոր Խաչատրյանին, Կարինե Մացակյանին, Վարդան Պետրոսյանին (12-րդ դասարանի սովորող). դրանք ընտրել սովորողների, աշխատողների ստեղծած նյութերից: Աշխատանքների տեղադրումն ավարտել մինչև 2011թ. հոկտեմբերի 7-ը, ժամը 10:00.
  2. «Նեթբուքն ինձ դասընկեր» ծրագրի ներկայացման, սովորողների նախապատրաստման պատասխանատու նշանակել Լուսինե Փաշայանին, Նունե Մովսիսյանին, Զարուհի Առաքելյանին.
  3. «Ռոբոտիքս» ծրագրով կրթահամալիրը ներկայացնելու պատասխանատու ճանաչել Կոնստանտին Նալբանդյանին.
  4. Էքսպոյի ընթացքում բաժանվող թերթոնների («Դիջիտեքը կրթահամալիրում - 2011», «Հանրակրթական դիջիտեք - 2012», Մեդիաօլիմպիադա «Աշուն», Հեղինակային մանկավարժության ծրագրերի ամենամյա հոկտեմբերյան փորձաքննություն, «Նոութբուքն ինձ դասընկեր») տպագրման պատասխանատու ճանաչել Սուսան Մարկոսյանին, Կարինե Մացակյանին և Աննա Վարդանյանին.
  5. Info.am-ի աշխատանքների կազմակերպման պատասխանատու նշանակել Արմինե Թոփչյանին.
  6. Տաղավարի նկարիչ-ձևավորող նշանակել Տաթևիկ Թամազյանին, Կարինե Մացակյանին.
  7. Թատրոնի և ռեժիսուրայի խորացված ուսուցման ղեկավար Քնարիկ Ներսիսյանին  հանձնարարել խորացված ուսուցման սովորողների հետ Էքսպոյի ընթացքում հանդես գալու էտյուդներով.
  8. Էքսպոյում տեխնիկայի ընտրության, տեղափոխման պատասխանատուներ ճանաչել Տիգրան Պարսիլյանին, Սեն Միքայելյանին, Թադևոս Մարկոսյանին, Էմիլ Սահակյանին և Վահրամ Մարտիրոսյանին: Աշխատանքներն ավարտել հոկտեմբերի 6-ին, մինչև 19:00.
  9. Էսքպոյի ընթացքում տեխնիկայի անխափան աշխատանքի ապահովման պատասխանատուներ նշանակել Տիգրան Պարսիլյանին, Սեն Միքայելյանին, Վարդան Պետրոսյանին, Թադևոս Մարկոսյանին, Էմիլ Սահակյանին և իրենց ընկերներին.
  10. Հանձնարարել կրթահամալիրի հանրակրթական դպրոցների, քոլեջի ղեկավարներին հոկտեմբերի 7-9-ին, ժամը 10:00-18:00, կազմակերպել ուսումնական ճամփորդություններ Դիջիտեք էքսպո 2011, ապահովել սովորողների մասնակցությունը ցուցահանդեսին.
  11. Սովորողների և աշխատողների անվճար տեղափոխման պատասխանատու ճանաչել Վահրամ Մարտիրոսյանին: Տեղափոխումը կազմակերպել կրթահամալիրի ավտոբուսներով.
  12. Հրամանին անհապաղ ծանոթացնել հրամանում նշված անձանց.
  13. Հրամանը տեղադրել կրթահամալիրի կայքում:

Կրթահամալիրի տնօրեն`                   Ա. Բլեյան