Լուսինե Գասպարյան.
Մենք 17 հոգի ենք: Սկզբում պարզապես աշխատանքի համար դիմողներ էինք: Հիմա բոլորս էլ շատ ենք ուզում այստեղ աշխատել: Երեք օր է, ինչ կրթահամալիրում ենք և մասնակցում ենք սեմինար-պարապմունքներին:
Մենք այսպիսի բան չէինք պատկերացնում՝ Հայաստանում այսպիսի դպրոց: Իսկ սեմինար-պարապմունքները մեզ համար նոր դպրոց են: Երեք օրում այնքան բան սովորեցինք: Բայց ավելի կարևոր է այն, որ փոխվել են մեր վերաբերմունքը, պատկերացումները կրթության վերաբերյալ, ազատվել ենք մի շարք կոմպլեքսներից, հասկացել ենք, թե որքան անօգուտ, դատարկ և անիմաստ է եղել մեր ստացած կրթությունը: Եթե երեք օրում կարելի է այսքան բան անել, բա 4-5 տարում ինչեր կարելի էր անել:
Շնորհակալ ենք: