• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Դիջիթեքին ընդառաջ. վիրտուալ հասարակության կուլտուրան

 

Ժամանակակից կյանքում անհատը ինքնաարտահայտման կարիք ունի երկու զուգահեռ իրականություններում՝ վիրտուալ և իրական: Ինչպես իրականկյանքում, այնպես էլ վիրտուալ իրականությանում մարդ ձգտում է ցուցադրել իր անհատականությունը, արտահայտել խոհերը, գտնել համախոհներ ևայլն: Շփման միջավայրերը երկուսում էլ տարբեր են լինում: Վիրտուալ կյանքում դրանք ֆորումները, չաթերը, սոցիալական ցանցերը, թեմատիկ կայքերի կարծիքների (քոմենթների) բաժինները, անձնական կայքերը և բլոգներնեն:  Ինչպես այս բաժինների տեսականերն են տարբերվում իրենց շփման ձևերով և տարբեր պահանջների բավարարմամբ, այնպես էլ միևնույն տեսակի տարբեր կայքեր ունեն տարբեր բարքեր և ձևավորված կանոններ:

Ֆորումները հաճախ միևնույն գործով կամ երևույթով հետաքրքրվող մարդկանց միմյանց օգնելու և հարցուփորձ անելու, քննարկումներիդաշտ են, չաթերը՝ շատ հաճախ պարզապես շփման և ժամանցի:  

Սոցիալական ցանցերը շատ ավելի լայն դաշտ են՝ սովորական շփումից մինչև բողոքների ակցիաների կազմակերպման, նույնիսկ ակտիվ խմբերի կուսակցությունների ստեղծման վայր են: Սոցիալական կայքերը, ինչպես և իրական հասարակության տարբեր շերտերը, լուծում են տարբեր խնդիրներ և ձևավորում հասարակական խմբեր:

Ավելի ստեղծագործ և ակտիվ անհատները, որոնք ունեն ինքնարտահայտման, ինքնադրսևորման և հասարակությանը առավել ներկայանալու ձգտում, ստեղծում և սպասարկում են անձնական կայքեր և վարում բլոգներ: Անձնական կայքերի և բլոգների միջև կան արմատական տարբերություններ: Անձնական կայքը սեփական դաշտ է, որտեղ տեղադրում ես նկարներ, նյութեր, ֆայլեր, որոնք ուզում ես հասանելի լինեն մարդկանց և այլն: Բլոգը ավելի շատ   ակտիվ քննարկումներիմիջավայրէև ավելի մոտ է լրագրությանը:

Առավել հաջողակ բլոգավարները դառնում են հայտնի բլոգերներ, որոնց սկսում են ճանաչել վիրտուալ հասարակությունում, հաշվի առնել նրանց կարծիքը: Ակտիվ բլոգի ստեղծումը ենթադրում է բավականին ակտիվ և աշխատատար գործունեություն բլոգավարի կողմից վիրտուալ և  շատ հաճախ  նաև՝ իրական դաշտում: Հաջողված բլոգերը պետք է ունենա ձևավորված և հաշվեկշռված տեսանկետներ, նկատառումներ, ձևավորվածաշխարհայաց, քանի որ ինքը պետք է գրավի ավելի ղեկավար և թելադրող դիրք իր բլոգում ծագող դիսկուսնների և ինչ- որ տեղ իր վրա վերցնի սովորեցնելու կամ հրանգավորողի (ինստրուկտորի)  դերը: Բլոգ ստեղծելիս բլոգերը նախօրոք պատկերացում պետք է ունենա, թե ինչ խնդիրներ է լուծելու իր բլոգը, ինչ հասարակություն է ձևավորելու, և ինչպես է բարձրացվելու և պահպանվելու բլոգի ակտիվությունը: Այս հարցերի պատասխանը չունեցող բլոգերի ստեղծած բլոգը դատապարտված է պարզապես լրացվելու «մեռած բլոգների» մեծաթիվ խումբը: Բլոգի ակտիվությունը պահելու համար պահանջվում է շատ լուրջ աշխատանք, ընդհուպ մինչև գովազդները այլ կայքերում, ԶԼՄ-ներում, թռուցիկներով և այլն (օրինակ՝ http://sunesevada.blogspot.com/, http://vernagir.blogspot.com/):

Դպրոցը նույնպես հասարակական խմբավորման ձև և հասարակական կառույց է և այն նույնպես կարիք ունի վիրտուալ արտահայտման: Այն բնականաբար պետք է ունենա նույն դրսևորումները, ինչ մնացած վիրտուալ սոցիումները, բայց որպես դպրոց ունենա իր առանձնահատկությունները: Դպրոցը պետք է հանդիսանա համակարգող այդ ողջ հասկայական վիրտուալ դաշտերի, որոնք կարող են ստեղծվել սովորողների և դասավանդողների կողմից: Հայաստանում դպրոցական վիրտուալ հասարակության բավականին վառ զարգացման օրինակ է mskh.am-ը: Ինչպես բոլորս կարող ենք համոզվել, այն վաղուց դադարել է պարզապես ինֆորմացիոն կայք լինել և վերածվել է դպրոցի անդամների և բարեկամների վիրտուալ շփման համակարգող վայրի: Այն նմանվել է հրապարակի, որտեղ սովորողները և դասավանդողները ներկայանում են իրենց անձնական վիրտուալ աշխարհներով /բլոգներով, կայքերով, YouTube acount-ներով և այլն/, առանձին դպրոցները՝ իրենց ենթակայքերով: Այսպիսի վիրտուալ համակարգող միջավայրի զարգացումը անմիջականորեն կապված է առանձին անհատների վիրտուալ ակտիվությունից և կուլտուրայից: Այս համակարգի գոյությունը ակտիվորեն նպաստում է ուսուցման, շփման և դպրոցական ակտիվ կյանքի ժամանակից և տարածությունից անկախ լինելուն, այսինքն դպրոցը դառնում է անմենուրեք և անընդհատ:

Պետք է չմոռանալ, որ վիրտուալ հասարակության ներկայացուցիչները իրական մարդիկ են, հետևաբար այստեղ նույնպես, գործում են փոխհարաբերությունների համարյա բոլոր այն կանոնները, որոնք կան իրական կյանքում: