2011-2012
Կարինե Բախշյան
1. «Հանրահաշիվ և մաթեմատիկական անալիզի տարրեր»
2.«Երկրաչափություն»
Ավագ դպրոցի 10րդ, 11րդ և 12 րդ դասարանների ոչ մաթեմատիկական հոսք:
Մաթեմատիկայի դասավանդումը մեծապես պետք է նպաստի այդ հոսքի սովորողների լեզվամտածողության զարգացմանը:
Այն պետք է նաև հնարավորություն ստեղծի սովորողներին հաղորդակից դարձնելու ազգային և համամարդկային արժեքներին:
1. Նախորդ տարիների բացթողումները լրացնելու նպատակով, 10-րդ դասարանի սովորողների հետ ստեղծել ենք ուսումնական մեծածավալ նյութեր` թվաբանությունից(էլեկտրոնային տարբերակով), որն ուղարկվել է հոսքի բոլոր սովորողներին` որպես լրացուցիչ առաջադրանքներ:
2. 11րդ դասարանների սովորողների հետ էլեկտրոնային տարբերակով ստեղծել ենք ուսումնական նյութեր՝ որպես ինքնուսույց, որոնց վրա նրանք աշխատում են տանը:
3. Ուսումնական տարվա ընթացքում սովորողները համացանցից փնտրել, թարգմանել և մշակել են հետաքրքիր նյութեր մաթեմատիկայի և հայտնի մաթեմատիկոսների մասին: Յուրաքանչյուրն իր նյութը ներկայացրել է դասերի ժամանակ, որպես հետազոտական աշխատանք: Բոլորը մեծ հաճույքով կատարում և ներկայացնում ենիրենց աշխատանքները, որն, իհարկե, սովորողների կողմից ընդունվում է մեծ հետաքրքությամբ:
4. Ոսուցումը առավել արդյունավետ դարձնելու նպատակով, 10րդ դասարանում <<եռանկյունաչափական ֆունկցիաներ>>ը թեմայի վերաբերյալ կազմել եմ ուսումնական նյութ «notebook» ծրագրով:
5. Սովորողների հետ պատրաստել եմ մի շարք ուսումնական նյութեր, որոնց լուծումների էլեկտրոնային տարբերակները կտեղադրվեն նրանց կազմած ուսումնական փաթեթներում:
6. Մասնակցել եմ բոլոր ընդհանուր ժողովներին և մասնագիտական սեմինարներին
7. Մասնակցել եմ կ/հ-ում կազմակերպվող ուրբաթօրյա բոլոր ցուցադրություններին:
8. Կազմել եմ« Աշուն՚՚» մեդիաօլիմպիադայի առաջադրանքներ 6-8-րդ դասսրանցիների համար, որին մասնակցել են մեծ թվով աշակերտներ: Ստուգել եմ այդ աշակերտների աշխատանքները:
9. Կազմել եմ ծրագրային թեմաների վերաբերյալ տարբերակներ և ուղարկել աշակերտներին:
10. 11-3 դասարանի աշակերտուհի՝ Անի Թոփուզյանի հետ գրել ենք հետազոտական աշխատանք Խաչատուր Աբովյանի մասին, որը տպագրվել է «Դպիր» ամսագրում:
11. «Դպիր» ամսագրին տպագրության եմ ուղարկել Կայսր Նապոլեոն Բոնապարտի խնդիրներից մեկի լուծումը, որը մեծ հետաքրքրություն կառաջացնի մաթեմատիկայով հետաքրքրվողների մոտ:
12. Արդեն պատրաստ են որոշ սովորողների հետազոտական աշխատանքները, որոնք պիտի հրապարակվեն կամ ավագ դպրոցի կայքում, կամ «Լուսաստղ» ամսագրում:
13. 11-3 դասարանի սովորողներ Զուլալյան Արաքսյայի և Գալստյան Սյուզաննայի հետ ավագ դպրոցի կայքում տեղադրել ենք ուսումնական Ֆիլմ Պյութագորասի մասին: