Հանրակրթության պետական նոր չափորոշչի պահանջներին համապատասխան կրթահամալիրում իրականացվող «Ստեղծողի դպրոց. անհատի կրթական պատվեր. մեդիահանրակրթություն» պետական այլընտրանքային (հեղինակային) կրթական ծրագրի չափորոշչի, ըստ չափորոշչի` ուսումնական պլանների, առարկայական ծրագրերի, սովորողի ուսումնական առաջադիմության գնահատման համակարգի մշակում և ՀՀ ԿԳՆ սահմանած կարգով ներկայացում հաստատման
- «Ստեղծողի դպրոց. անհատի կրթական պատվեր. մեդիահանրակրթություն» պետական այլընտրանքային (հեղինակային) կրթական ծրագրի չափորոշչի մշակում
- 2012-2013 ուստարվա ուսումնական պլանների մշակում
- Ուսումնական պլաններում ընդգրկված դասընթացների ծրագրերի մշակում
- Ըստ կրթական ծրագրերի և ուսումնական բնագավառների` սովորողի ուսումնական առաջադիմության գնահատման համակարգի մշակում
Կրթահամալիրի, դպրոցի, դասարանի, խմբի, սովորողի ուսումնական գործունեության, ուսումնական պարապմունքի արդյունավետության գնահատման էլեկտրոնային համակարգի ամբողջացում, էլեկտրոնային մատենավարության ամբողջական ներդրում
- Էլեկտրոնային մատենավարության ամբողջացում
- Ստեղծված համակարգի կիրառում մասնակիցների կողմից` սովորող, ծնող, ուսուցիչ, մասնագետ, ղեկավար, հանրակրթության տեսուչ, ԿԳ նախարարության մասնագետ
Մեդիահանրակրթության սովորողների, դասավանդողների առողջության պահպանման ծրագրի մշակում և ներդրում
- Կրթահամալիրի կազմում առողջագիտության ուսումնական կենտրոնի ձևավորում
- Ծրագրի մշակում
- Համապատասխան առողջապահական կազմակերպության հետ համագործակցության պայմանագրի կնքում
- Ծրագրի փորձարկում
Անհատի կրթության իրավունքի ապահովման նպատակով առցանց ուսուցման ծրագրի մշակում և կազմակերպում
- Առցանց կրթության համակարգում սովորողի ընդգրկման կարգի մշակում
- Տեխնիկական և ծրագրային ապահովում
- Սովորողի ուսումնական պլանում ընդգրկված դասընթացների համար ուսումնական նյութերի և առաջադրանքների մշակում և փորձարկում
- Խորհրդատվական (թյութորային) համակարգի ստեղծում
Համացանցում դասավանդողների և սովորողների անհատական էջերի (բլոգների) գործարկում` որպես ուսումնական տարածք. սովորողների հեռավար ուսուցում: Ուսումնական նոր կայքի, ենթակայքերի, էլեկտրոնային պարբերականների (Լուսաստղ, ART-mskh) ստեղծում
- Բոլոր դասավանդողների անհատական էջերի գործարկում
- Սովորողների ուսումնական աշխատանքային անհատական էջերի գործածում
- Ժամանակավորապես դպրոց չհաճախող (բացակայող) սովորողների ուսուցման առցանց կազմակերպում
- Ավագ դպրոցների խորացված ուսուցման սովորողների և ղեկավարների ուժերով կրթահամալիրի կայքի (սոցիալական ցանցի) արդիականացում
- Նոր ենթակայքերի ստեղծում
Կրթահամալիրում իրականացվող հանրակրթական, արհեստագործական և միջին մասնագիտական կրթական ծրագրերը, որպես տեխնոլոգիական կրթության (կարողությունների ձևավորում և զարգացում) տարբեր մակարդակներ. ուսումնական կարգերի, ծրագրերի լրամշակում ՀՀ օրենքով կրթության պետական սկզբունքների ապահովման նպատակով և ՀՀ ԿԳՆ սահմանած կարգով ներկայացում հաստատման
- Ըստ կրթական աստիճանների տեխնոլոգիական կրթության շարունակականությունն ապահովող դասընթացների ծրագրերի լրամշակում
- Տեխնոլոգիական կրթության կարգերի լրամշակում
- Ուսումնա-արտադրական արհեստանոցների ցանցի ընդարձակում և դրանց գործունեության կարգի լրամշակում
- 10-12-րդ դասաններում արհեստների ուսուցման կազմակերպումը որպես արտադրությամբ ուսուցում
- Տեխնոլոգիական հանրակրթություն - նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթություն - միջին մասնագիտական կրթություն անցումների մեխանիզմերի լրամշակում
«Կրթության կազմակերպումը ավագ դպրոցում» գիտափորձի մշակում և ներդրում, այդ թվում` անհատական ուսուցման կազմակերպում, կրեդիտային համակարգի մշակում, մասնագիտական փորձառության կազմակերպում, հետազոտական նախագծերի և ինքնակրթության ծրագրերի մշակում, ՀՀ ԿԳՆ սահմանած կարգով ներկայացում հաստատման
- Ավագ դպրոցում կրթության կազմակերպման կրթահամալիրի 2006-2011թթ փորձի ամբողջացում
- «Կրթության կազմակերպումը ավագ դպրոցում» գիտափորձի ձևակերպում և ներկայացում
- Անհատական ուսուցման կազմակերպման կարգի մշակում և փորձարկում
- Ավագ դպրոցի սովորողի գնահատման կրեդիտային համակարգի մշակում և փորձարկում
- Ավագ դպրոցի սովորողի մասնագիտական փորձառության կազմակերպման կարգի լրամշակում
- Ավագ դպրոցի սովորողի անհատական ուսումնական պլանում հետազոտական նախագծերի և ինքնակրթության ծրագրերի ներառում
- Հետազոտական նախագծերի ղեկավարման կարգի լրամշակում
Կրտսեր դպրոց-պարտեզում իրականացվող «Իմացումի հրճվանք» ծրագրի բովանդակության բազմաձևության (լեզվագործունեություն, այդ թվում` օտար լեզուներ, թվաբանական, բնագիտական-բնապահպանական, տեխնոլոգիական, այդ թվում` մեդիա, երաժշտական, այդ թվում` պար և նվագարաններ, մարզական, այդ թվում` մարմնամարզություն և լող, թատերական) ապահովում` ծրագիրը կրող ուսուցչի (դաստիարակի և դասվարի) կարողությունների զարգացման և նրա աշխատանքի կազմակերպման միջոցով: Կրթահամալիրում իրականացվող «Կրտսեր դպրոց-պարտեզում 5-6 տարեկան նախադպրոցականների ծրագրված գործունեության, նրանց ընդունակություններին ու առանձնահատկություններին համապատասխան պարտեզից դպրոց անցում» գիտափորձի արդյունքների ամփոփում, վերլուծում և դրանց ներկայացում ՀՀ ԿԳՆ (2012թ. հունիս)
- «Իմացումի հրճվանք» ծրագրի ուսուցչին ներկայացվող պահանջների ձևակերպում
- Այդ պահանջներին համապատասխան` դասավանդողների մասնագիտական զարգացման ծրագրի մշակում
- «Ծնողը, ընտանիքը որպես «Իմացումի հրճվանք» ծրագրի պատվիրատու և գործընկեր» նախագծի մշակում և իրականացում
- Պահանջներին համապատասխան` դասավանդողների որակավորման դասընթացների կազմակերպում
- Կրթահամալիրի սոցիոլոգի ծառայության կողմից «Կրտսեր դպրոց-պարտեզում 5-6 տարեկան նախադպրոցականների ծրագրված գործունեության, նրանց ընդունակություններին ու առանձնահատկություններին համապատասխան պարտեզից դպրոց անցում» գիտափորձի մասնակցած սովորողների ծնողների շրջանում ուսումնասիրության կազմակերպում
- «Կրտսեր դպրոց-պարտեզում 5-6 տարեկան նախադպրոցականների ծրագրված գործունեության, նրանց ընդունակություններին ու առանձնահատկություններին համապատասխան պարտեզից դպրոց անցում» գիտափորձի սովորողների և զուգահեռ դասարանների սովորողների ուսումնական կարողությունների և հմտությունների համեմատական ուսումնասիրություն
Գործընկեր կազմակերպությունների (ՁԻՀ, ԻՏՁՄ, Յունիքոմփ, Ֆիրմա Ալֆա, Մայքրոսոֆթ-ԱՐԷՅ, Նորք, ԿՏԱԿ, Սինոփսիս) աջակցությամբ «Նոթբուքն ինձ դասընկեր», «Էլեկտրոնային գրատախտակը, պրոյեկտորը, էլեկտրոնային գրիչները հանրակրթական դասարանում», «Ռոբոտիքս», «Էլեկտրոնային կրթահամալիր-կրթական միջավայր» ծրագրերի զարգացում
- Սեփական նեթբուք-նոթբուքով դասարան մտնող ուսուցիչ
- Սեփական նեթբուք-նոթբուքով դպրոց եկող սովորող
- Անլար ինտերնետ կրթահամալիրի ամբողջ տարածքում
- Կրթահամալիրի նոր սերվերի գործարկում
- Յուրաքանչյուր դասասենյակում տեսա-լսողական համակարգի (պրոյեկտորի, թվային ձայնագրիչի, ուժեղարարի և ֆոտոխցիկի) առկայություն
- Սովորողների և ուսուցիչների մոտ տեսա-լսողական համակարգի շահագործման հմտությունների զարգացում
- Ուսումնական նոր ռոբոտի ձեռքբերում, հանրապետական և միջազգային մրցույթների մասնակցություն
- Աստղացուցարանի (պլանետարումի) ձեռքբերում
Գործընկեր միջազգային ոչ կառավարական կազմակերպությունների հետ էկոլոգիական կրթության ծրագրերի զարգացում, նախագծերի մշակում և իրականացում
- Ամենամյա բաց էկոտուրի կազմակերպում
- Ավագ դպրոցի համար էկոլոգիայի հանրակրթական դասընթացի մշակում և ներկայացում
- Քաղաքացիական ակտիվության և հայրենաշինության խթանում էկոլոգիական նախագծերի իրագործման միջոցով
- «Հայաստանի արգելոցները» նախագծի մշակում և իրականացում
- Սևանի ազգային պարկի հետ գործընկերության հաստատում
Սովորողների և ուսուցիչների ընտրությամբ` վրացերենի, պարսկերենի, թուրքերենի ուսուցման միջոցով միջմշակութային հաղորդակցության զարգացում: Հետազոտական աշխատանքներում ուսուցիչների օտար լեզուներ, այդ թվում` անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն, գերմաներեն, իսպաներեն, կիրառելու հմտությունների զարգացում
- Երրորդ օտար լեզու վրացերեն, թուրքերեն ընտրած սովորողների քանակի ավելացում
- Երրորդ օտար լեզու պարսկերենի ծրագրի մշակում, սովորողների խմբի կազմավորում
- Ուսուցիչներ համար` իրենց ընտրությամբ օտար լեզուների խմբերի ձևավորում և ուսուցման առցանց կազմակերպում
- Սովորողների և ուսուցիչների ուժերով մշակութային, մանկավարժական հոդվածների, ուսումնական նյութերի թարգմանություն և հրատարակում «Դպիր», «Լուսաստղ» ամսագրերում
- Հայաստանի և Վրաստանի կրթության նախարարների հավանությանն արժանացած կրթահամալիրի և վրաց գործընկերների հետ կրթական փոխանակումների ծրագրով 2012թ. աշխատանքների մշակում և իրականացում
- Իրանում և Թուրքիայում գործընկեր ուսումնական հաստատության որոշում: Նրանց հետ համագործակցության հուշագրի կնքում և կրթական առաջին փոխանակման կազմակերպում:
Ուսումնահայրենագիտական ճամփորդություններ, արշավախմբային գործունեություն
- Ըստ կրթական աստիճանների և ուսումնական բնագավառների (ուսպլանով որոշված դասընթացների) թանգարաններ, ցուցահանդեսներ, կրթամշակությին, գիտահետազոտական կենտրոններ, ձեռնարկություններ ուսումնական ճամփորդությունների ցանկի և կարգի վերամշակում
- Մեկօրյա և բազմօրյա խմբային պարտադիր ուսումնահայրենագիտական ճամփորդությունների ցանկի և կարգի վերամշակում
- Ավագ դպրոցի տղաների համար ռազմահայրենասիրական ճամբարի կազմակերպում Արցախի - «Ասպետ» (Արցախի Կրթության և Գիտության նախարարության հետ համատեղ)
- «Հայաստանի գագաթների պատանեկան նվաճում» ուսումնական նախագծի մշակում և իրականացում
Պարբերական մեդիաօլիմպիադաների և օլիմպիական ճամբարների, «Ուսումնական մեդիաթատրոն» ստուգատեսի, ամենամյա հանրակրթական DigiTec-ի, մեդիափառատոնի կազմակերպում
- «Գարուն», «Ամառ», «Աշուն», «Ձմեռ» բաց մեդիաօլիմպիադաների կազմակերպում, օլիմպիադաներին մասնակիցների քանակի աշխարհագրության ընդարձակում
- Օլիմպիադաների հաղթողների համար օլիմպիական ճամբարների կազմակերպում Արցախում, Վրաստանում` այդ թվում Ջավախքում և Հայաստանի մարզերում
- «Համազգային համերաշխություն, համագործակցություն մեդիակրթության միջոցով» նախագծի մշակում
- «Ուսումնական մեդիաթատրոն» հունիսյան բաց ստուգատեսի կազմակերպում
- Ամենամյա հունիսյան պատանեկան ռոք-մեդիափառատոնի կազմակերպում, մասնակիցների աշխարհագրության ընդարձակում
- Ամենամյա 4-րդ «Հանրակրթական Դիջիթեք» հունվարյան բաց ստուգատեսի կազմակերպում
Սովորողների օժտվածության զարգացման ակումբների գործունեության կազմակերպումը որպես հեղինակային կրթական ծրագրով լրացուցիչ կրթություն («Տիեզերք», «Ռոբոտիքս», ծրագրավորողների, գիտակների, մշակութային, հայրենագետների, «Խաղարկային դատարան»), աստղացուցարանի նախագծի և գործունեության մշակում
- «Տիեզերք» ակումբի գործունեության ընդարձակում` որպես քաղաքային ակումբ
- Աստղագիտության մեդիաօլիմպիադայի և օլիմպիական ճամբարի կազմակերպում
- «Ռոբոտիքս» ակումբի գործունեության ընդարձակում` որպես քաղաքային ակումբ
- Ուսումնական խաղերի ծրագրավորման ակումբի գործունեություն` որպես քաղաքային ակումբ-
- Խաղարկային դատարանի գործունեության կարգի լրամշակում, գործընկեր դպրոցների ներգրավմամբ դատարանի ընդդատության ընդարձակում
- Գիտակների ակումբի գործունեության կարգի լրամշակում, ակումբի աշխարհագրության և տարիքային խմբերի ընդարձակում
- Գիտակների առցանց մրցույթների կազմակերպում
- Art mskh մշակութային ակումբի ստեղծում, գործունեության կարգի մշակում
- Հայրենագիտական ակումբների գործունեության արդյունքում ճամփորդական ուղեցույցների կազմում
- Աստղացուցարանի նախագծի մշակում, աստղացուցարանի ստեղծում և գործունեության կարգի մշակում
- Սովորողների հետազոտական-ստեղծագործական աշխատանքների ներկայացման նպատակով ընթերցումների, ցուցահանդեսների կազմակերպում
Սովորողների և դասավանդողների ներհայաստանյան և միջազգային փոխանակման ծրագրերի, պարբերական առցանց քննարկումների, հետազոտող ուսուցիչների ամենամյա մայիսյան, հոկտեմբերյան ստեղծագործական, բաց հավաքների կազմակերպում: Մեդիատեխնոլոգիական հանրակրթության գործընկեր դպրոցների ցանցի, այդ դպրոցների համար ուսումնական փաթեթի ստեղծում, ղեկավարների և դասավանդողների վերապատրաստում
- Ներհայաստանյան և միջազգային փոխանակումների աշխարհագրության ընդլայնում
- Գործընկեր դպրոցների հետ առցանց քննարկումների, տեսա-կոնֆերանսների կազմակերպում
- Հետազոտող ուսուցիչների մայիսյան ամենամյա 7-րդ բաց հավաքի կազմակերպում, հավաքի մասնակիցների աշխարհագրության ընդլայնում, «Դպիրի» հատուկ քառալեզու համարի հրապարակում
- Հեղինակային մանկավարժական ծրագրերի հոկտեմբերյան ամենամյա 7-րդ բաց փորձաքննության կազմակերպում, «Դպիրի» հատուկ քառալեզու համարի հրապարակում
- Գործընկեր դպրոցների ցանցի ընդլայնում
- Գործընկեր դպրոցների ղեկավարների և դասավանդողների համար ուսումնական փաթեթի լրամշակում, լրամշակված փաթեթով վերապատրաստումների իրականացում, կրթահամալիրի փորձի տեղայնացում
Աջակցություն կրթահամալիրի` որպես մեդիահանրակրթության և տեխնոլոգիական կրթության այլընտրանքային (հեղինակային) արդյունավետ համակարգի պահպանությանը (մանկավարժության կենտրոն և մանկավարժական էլեկտրոնային «Դպիր» պարբերական, ուսումնական կայք (այդ թվում` ինտերնետային TV, ինտերնետ ռադիո, թարգմանչական լրատվական գործակալություն, Վիքիպեդիայի խմբագրություն), մեդիագրադարան, մեդիահրատարակչատուն, մեդիատպագրություն
- կրթահամալիրի մանկավարժության կենտրոնի պահպանության ծախսեր
- հեղինակային ծրագրերի կենտրոնի պահպանության ծախսեր
- mskh.am-ի, այդ թվում` ենթակայքերի, ինտերնետային TV-ի, ինտերնետ ռադիոյի, թարգմանչական լրատվական գործակալության, Վիքիպեդիայի խմբագրության, պահպանության ծախսեր
- «Դպիր», Լուսաստղ», «Պարտեզ» պարբերականների պահպանության ծախսեր
- մեդիագրադարանի պահպանության ծախսեր
- մեդիահրատարակչության և մեդիատպագրության ծախսեր
- կրթահամալիրի ուսումնական կենտրոնների ծախսեր
Աջակցություն կրթահամալիրում իրականացվող նախադպրոցական այլընտրանքային կրթության ծրագրին. 2-3, 3-4, 4-5 տարեկան երեխաների նախակրթարանային խմբերի պահպանում, 2007թ. ծնված երեխաների` կրթահամալիրի կրտսեր դպրոցին նախապատրաստական ուսուցման կազմակերպում, հանրապետության նախադպրոցական հաստատությունների ղեկավար և մանկավարժական աշխատողների վերապատրաստում, ծրագրային նյութերի և վերապատրաստման մոդուլների հրատարակում, ՀՀ ԿԳՆ սահմանած կարգով ներկայացում, «Պարտեզ» էլեկտրոնային կայքի պահպանում
- 2-3, 3-4, 4-5 տարեկան երեխաների նախակրթարանային ինը խմբի գործունեություն
- կրթահամալիրի կրտսեր դպրոցին նախապատրաստական ուսուցման չորս խմբի գործունեություն
- ծրագրային նյութերի և վերապատրաստման մոդուլների հրապարակում
- հանրապետության նախադպրոցական հաստատությունների ղեկավար և մանկավարժական աշխատողների վերապատրաստումների կազմակերպում
- գործընկեր մանկապարտեզների-նախակրթարանների ցանցի ստեղծում