Հասմիկ Նալբանդյան
2012թ. հունվարից-մարտ` առաջին եռամսյակում բնագիտության և տեխնիկայի կենտրոնում կազմակերպվել ենմասնագիտական սեմինարներ, որոնց ընթացքում քննարկվել են.
· 2012-13ուստարվա ուսումնական պլաններ
· սովորողների առաջադիմության գնահատման առաջարկված համակարգը ինտեգրացված առարկաների միջոցով թեմաների ներկայացում
· Դիջիթեք2012 միջազգային4-րդ ստուգատեսին կենտրոնի աշխատակիցների մասնակցությունը
· Մեդիաօլիմպիադայիարդյունքներիքննարկումը
· «էկոլոգիա » առարկայի չափորոշիչիև ծրագրի մշակում
· Դասավանդողների ՏՀՏ հմտությունների զարգացում
Այս ժամանակահատվածում սովորական մատենավարությանը զուգահեռ օգտագործել եմ էլեկտրոնայինը:
Կենտրոնի ուսուցիչների հետ հաճախ են կազմակերպվել մասնագիտական և մանկավարժական քննարկումներ:
Կրտսեր դպրոց-պարտեզում բնագիտական-բնապահպանական ծրագիր իրականացնող ուսուցիչների հետ կատարվել են քննարկումներ, տրվել է մասնագիտական օգնություն:
Էկոլոգիական կրթության ծրագրերի զարգացման, նախագծերի մշակման և իրականացման գործում համագործակցել եմ SPARE (կազմակերպում Էներգիայի և ռեսուրսների օգտագործման դպրոցական ծրագիր) ATP(Ծառատունկ)միջազգային ոչ կառավարական կազմակերպությունների հետ:
Կազմակերպական փուլում է ամենամյա բաց էկոտուրի ծրագիրը:
Ավագ դպրոցի համար մշակել եմ էկոլոգիայի դասընթացի ծրագիրը:
8-րդ դասարանում էկոլոգիական նախագծերի իրագործման միջոցով փորձում եմ խթանել սովորողների ակտիվությունը, պատասխանատվությունը իրենց դպրոցի, դասարանի, շրջակա միջավայրի նկատմամբ:
Աշխատանքային գործունեության ընթացքում հաճախ եմ օգտվում օտարալեզու մասնագիտական գրականությունից:
«Դպիր»ամսագրի 51 համարում տպագրվել է «Սովորողին և ուսուցչին ուղղված չափորոշչային պահանջներ» հոդվածը:
Տարբեր թեմաներով ունեմ նյութեր նաև mskh.amկայքում:
Կազմակերպել եմ Թուրքիայի Իզմիր քաղաքում գործող տիեզերական ճամբար մեկնող սովորողների խմբի ձևավորումը, աշխատանքի կազմակերպումը Արտակ Զարգարյանի հետ նույնպես իմ առաջնահերթ աշխատանքներից է:
Շատ կարևորում եմ կրթահամալիրի ղեկավարության և «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի «Հեռանկար» կրթական ծրագրի միջոցով աստղացուցարանի(պլանետարումի) ձեռքբերումը, աշխատանքային կարգի, գործունեության մշակումը, փորձարկումը, աշխատանքների կազմակերպումը:
Որպես ուսուցիչ պարապում եմ 21դասաժամ`ֆիզիկա` ավագ դպրոցի11-րդ դասարանում(7ժամ), 12-րդում(8ժամ), էներգախնայողություն`միջին դպրոցի ընտրությամբ գործունեություն8-րդ դասարանում (4ժամ), ֆիզիկա` գեղարվեստի 12-րդ դասարանում քննություններին նախապատրաստվող խումբ (2ժամ):
Լևոն Արամյանի հետ կազմել ենք Աստղագիտության մեդիաօլիմպիադայի առաջադրանքները:
Երանոսյան Մկրտիչի հետ կազմել եմ ձմեռային օլիմպիադայի ֆիզիկայի առաջադրանքները և ստուգել եմ պատասխանները:
Կենտրոնի էկոլոգիայի ուսուցիչների հետ կազմել եմ ձմեռային օլիմպիադայի էկոլոգիայի առաջադրանքները և ստուգել եմ պատասխանները:
Մշակել եմ էկոլոգիայի դասավանդման ծրագիրը ավագ դպրոցում:
Պարբերաբար մասնակցել եմ«Տիեզերք» ակումբի աշխատանքներին:
Էներգիայի և ռեսուրսների օգտագործման դպրոցական ծրագրի հերթական հանրապետական սեմինար Մեդիակենտրոնում:
Մասնակցել եմ կրթահամալիրի խորհրդի, վարչական, մասնախմբի նիստերին, Ավագ դպրոցում սովորողների ծնողական ուրբաթօրյա հանդիպումներին, աշխատողների ժողովներին, տարբեր քննարկումների: