Ողջո՛ւյն: Ինչպես գիտեք, այսօր Մայիսյան հավաքի առաջին օրն է: Մենք`Միջին դպրոցի սովորողներս, այցելեցինք Նոր դպրոց, որպեսզի տեսնենք, թե ինչ կա- չկա այնտեղ: Չմոռանամ ասել, որ ես, Շուշանը և Մերին շատ ուրախացանք, որ գնալու ենք մեր նախկին դպրոց` Նոր դպրոց:
Հիմա կպատմեմ` ինչ տեսանք Նոր դպրոցում: Մտանք թե չէ ` տեսանք տարբեր խմբերի բաժանված երեխաների: Մի խումբը նկարում էր, մյուսը` պարում, մեկ այլ խումբ էլ խմորեղեն էր պատրաստում: Շատ հաճելի էր նրանց տեսնելը: Շրջեցինք ամբողջ դպրոցով: Գնացինք նաև նախակրթարան: Մեզ հետ էր նաև տիար Գևորգը: Նախակրթարան մտանք թե չէ, մի երեխա բղավեց. «վա~յ, էն պապիկը»: Մերին և Շուշանը այնտեղ հանդիպեցին իրենց արքայազնին` սպիտակ ձիով Էդոսին: Մենք հասցրինք մտերմանալ նրա հետ, իսկ երբ պատրաստվում էինք գնալ, նա ցանկություն հայտնեց մեզ հետ գալու:
Նախակրթարանից հետո այցելեցինք 5-6-րդ դաս.-ների մեր ընկերներին: Տիկին Մարգարիտն ու երեխաները մեզ դիմավորեցին ուրախությամբ ու ոգևորությամբ: Պատմեցին իրենց կատարած աշխատանքների մասին:
Ափսոսում ենք, որ շուտ վերադարձանք: Ախր, շա~տ հաճելի էր Նոր դպրոցում: