Այսօր մենք`միջին դպրոցի փորձագետներս, այցելցինք Դպրոց-պարտեզ:Դեռ բակում մեզ դիմավորեցին փոքրիկների մի խումբ, որոնք կատարում էին առավոտյան նախավարժանք:Փոքրիկները հաճույքով ներկայացրին իրենց կատարած աշխատանքները` զատկական տիկնիկներ, ձևավորված ծաղկամաներ, որոնց ձևավորմանը ակտիվ մասնակցություն են ցուցաբերել նաև ծնողները:Ցուցադրեցին իրենց ցանած թաղարները,ծաղիկները,կանաչիները: Ներկայացրին իրենց կատարած խմբակային աշխատանքները` էլեկտրոնային նյութերը, բացատրեցին ինչպես է կատարվում կայքում տեղադրվող նյութերի ընտրությունը, նրանք հպարտությամբ նշեցին, որ մեր կրթահամալիրը Հանրապետության առաջին անլար ինտերնետից օգտվող կրթական օջախն է: Երեխաները իրենց ուսումնական միջավայրի մասին պատում էին մեծ սիրով և ոգևորությամբ:Մեր ուշադրությունից չվրիպեցին մարզադահլիճը, լողավազանը:
Մի խոսքով Դպրոց- պարտեզը հեքիաթային մեդիա միջավայր էր, ի~նչ ափսոս, որ մենք արդեն մեծացել ենք...