Մենք՝ 12-րդ դասարանի սովորողների մի խմբով որոշել ենք մի քիչ երկարացնել մեր վերջին դասը՝ վերածելով մտերմիկ հանդիպման:
Դրա համար ավագ դպրոցում դասավանդող բոլոր ուսուցիչներին վաղը՝ Մայիսի 24-ին ժամը 17:00 հրավիրում ենք Մարմարյա սրահ, որտեղ, հուսանք ոչ վերջին անգամ, շատ ջերմ կզրուցենք և կմատուցենք մեր անակնկալները՝ որպես կրթահամալիրի շրջանավարտներ:
Խումբն այնքան էլ մեծ չէ, բայց մեզ կմիանան նաև մեր ծնողներն ու այս հանդիպման միջոցով նրանց էլ կներկայացնենք մեր անցած ճանապարհը:
Կարող են մեզ միանալ նաև բոլոր ցանկացողները, սակայն Ավագ դպրոցում դասավանդող ուսուցիչների, ղեկավարների ներկայությունը ԽԻՍՏ ցանակալի է:
Սպասում ենք նաև Մեդիա կենտրոն տեղափոխված մեր բարեկամներին :)