Ասում ենք բարի գալուստ.
Բարի գալուստ տեխնիկապես հագեցած, գեղեցիկ, խնամված, արդիական գրադարան:
Սիրելի՛ շրջանավարտ, գրադարանը քեզ հրաժեշտ չի տալիս:
Դու թերթեցիր կյանքի այս փուլի էջը: Ընկերներիցդ շատերը կշարունակեն կրթությունը բարձրագույն ուսումնական հաստատություններում, մեկը կաշխատի, մյուսը ինքնակրթությամբ կզբաղվի: Անկախ քո կարգավիճակից, գրադարանը միշտ ու անմացորդ պատրաստ է օգնելու քեզ, տրամադրելու էլեկտրոնային և տպագիր ռեսուրսներ:
Դու մտնում ես նոր կյանք. գրադարանը էլի նույն վայրում կսպասի իր շրջանավարտին, սիրելի ընթերցողին, հարազատ սովորողին, իր ընկերոջը:
Քեզ հաջողություններ, ա՜մենա ամե՜նան, որ ինչ ուզես լինի, խնդա՛, ժպտա՛, ուրախացի՛ր, վայելի՛ր, սովորի՛ր, սովորեցրո՛ւ, փոխանցի՛ր ու զարգացի՛ր:
Սիրով, քո պահանջարկը կատարող, քեզ սպասող գրադարան և մեդիագրադարան...