mskh.am-ում առցանց քննարկման (ժողովի) կազմակերպումը նախատեսվում է կրթահամալիրում իրականացվող հեղինակային կրթական ծրագրով: Քննարկման թեման, պատասխանատուին որոշում են կրթահամալիրի տնօրենը կամ ծրագրերի կենտրոնի ղեկավարը: Քննարկումը բաց է: Դասավանդողները քննարկմանը մասնակցում են mskh.am-ի իրենց էջերից:
Քննարկվող փաստաթղթերը պատասխանատուն հրապարակում է (տեղադրում է mskh-ում, ուղարկում էլեկտրոնային հասցեներին) քննարկումից առնվազն երեք օր առաջ:
Քննարկման հայտարարությունը կայքի առաջին էջում մնում է մինչև քննարկման ավարտը:
Քննարկման մասնակիցները հարցեր, առաջարկությունները, դիտարկումները «Կարծիքներ» բաժնում կարող են գրանցել մինչև քննարկումն սկսելու ժամը:
Առցանց քննարկմանը (ժողովին) մասնակցությունը հաշվառվում է աշխատողի աշխատաժամանակում, նրա ամսական, կիսամյակային հաշվետվության մեջ։ Քննարկմանը չմասնակցելու (քննարկման նյութերը հրապարակելու պահից մինչև քննարկման ավարտը) դեպքում աշխատողն ըստ կարգի զգուշացնում է նախօրոք: Քննարկումից հետո (նույն օրը) դպրոցների (գրասենյակների) ղեկավարները կրթահամալիրի տնօրենի գրասենյակ են հանձնում իրենց համար որոշված աշխատանքից բացակաների ցուցակը:
Քննարկման պատասխանատուն քննարկման մեկ օրվա ընթացքում ամփոփում է արդյունքները, կրթահամալիրի տնօրենին ներկայացնում հաշվետվություն: