2011-2012 ուստարվա հաշվետվություն
Սոֆյա Այվազյան Միջին դպրոց
Մինչ աշխատանքներս ներկայացնելը, ուզում եմ իմ երախտագիտությունն ու շնորհակալությունը հայտնել բոլոր նրանց, ովքեր, ինձ համար դժվար այս տարում, եղան կողքիս, օգնեցին, սատարեցին: Իմ բացառիկ կրթահամալիրի բացառիկ գործընկերների շնորհիվ ես կարողացա (մի քիչ ուշացումով) մտնել գործընթացի մեջ: Առանց նրանց սիրո և աջակցության ես չէի կարող գործունեությունս շարունակել: Շնորհակալություն և Աստված ձեզ պահապան, սիրելիներս, ես սիրում եմ ձեզ:
Այժմ՝աշխատանքներիս մասին.
Աշխատել եմ տեխնոլոգիական դասարանների սովորողների հետ, որոնց սիրում եմ և սիրով աշխատում նրանց հետ:Հանդիպել եմ ծնողների հետ, զրուցել:
· Մասնակցել եմ ամենշաբաթյա սեմինարներին և ծնողական հանդիպումներին
· Սովորել եմ համակարգչային մի քանի ծրագրեր, որոնք կիրառում եմ՝ Windows Movie Maker, Adobe Premiere Pro
· Ունեմ անձնական ԲԼՈԳ, որն արդեն գործածում եմ
· Տիրապետում եմ էլ. օրացույցին
· Առանց դժվարության աշխատում եմ էլ. մատյանները լրացնելիս
Ստորև ներկայացնում եմ խմբավորված աշխատանքներիս հղումները, որոնք լուսանկարել և պատրաստել եմ ինքս: Որոշ աշխատանքներ կատարել ենք խմբով՝ դասավանդողների կամ սովորողների հետ:
Թարգմանություններ սովորողների հետ (խոսքի մշակույթ)
նաև՝ <<Ագահ տիրուհին>>, <<Ինչպես քառասունոտնիկին ուղարկեցին բժշկի հետևից>>, <<Գեյշայի սերը>>
Ուսումնական նյութեր և ֆոտոպատում
Ուսումնահետազոտական աշխատանքներ
Չարենցյան օրեր
Թումանյանական օրեր
http://www.youtube.com/watch?v=OiBtsUfvLk8&feature=relmfu
Հասարակական նախագծեր
Հայրենագիտական արշավներ, ուխտագնացություն
Մասնակցություն ուսումնական ճամբարներին
http://www.youtube.com/watch?v=PoE3mwyF7Lk&feature=relmfu
http://www.youtube.com/watch?v=lwuYkib4mg8&feature=relmfu
Մասնակցություն մայիսյան 7-րդ հավաքին
Հոդված՝ <<Դպիր>> ամսագիր, 56-րդ համար
Ծեսեր
Նաև՝ մասնակցություն ավարտական երեք քննության, տեղեկատվական թերթիկների բաժանում (22 թերթիկ), ձմեռային մեդիաօլիմպիադայի առաջադրանքների ստուգում,
պատրաստել եմ տիկնիկային ներկայացում՝ Վ. Սարոյան <<Ճառ մարդկային քթի մասին>> http://www.youtube.com/watch?v=SGECbaJXeGk&feature=plcp
Առջևում դեռևս աշխատանքային օրեր են, և մենք շարունակում ենք սովորել ու սովորել:
20.06.2012թ.