«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
"Mkhitar Sebastatsi" Educomplex
Աստվածածնի Վերափոխումը Տիրամորը նվիրված հայոց եկեղեցական տաղավար տոներից է: Այդ օրը պատարագից հետո կատարվում է խաղողօրհնեք`«որպէս արմտեաց և պտղոց օրհնութիւն»: Օրհնվում է նաև տարվա ողջ բերքն ու բարիքը:
Վերափոխում նշանակում է վերփոխվել, վեր փոխադրվել, կենցաղում առավել հայտնի է Խաղողօրհնեք անվամբ:
Ըստ Մովսես Խորենացու, Հայաստանի առաջին լուսավորիչն Աստվածամոր պատկերը բերում է Հայաստան և զետեղում Անձևացյաց գավառի Դարբնոց կոչված վայրում, ուր հետագայում, ի պատիվ Աստվածամոր, եկեղեցի և կուսանոց է հիմնադրվում:
Կիրակի անպայման սմբուկով ու սիսեռով ճաշ էին եփում: Այս սմբուկը հավանաբար տարվա առաջին բերքն էր լինում: Այս ճաշատեսակն այնքան տարածված էր, որ հարևան թուրքերը Աստվածածնի տոնը «պատընճան պայրամ» (սմբուկի տոն) էին կոչում:
Այդ նպատակով, օրհնված խաղողի ողկույզները կախում էին բարձր վայրերից կամ էլ խաչքարերի վրա:
Իսկ ինչո՞ւ է նման օրհնության համար ընտրվել հատկապես խաղողը....
Ս. Ներսես Շնորհալի Հայրապետի Խաղողի օրհնության աղոթքը