info.mskh.am
Հրավիրում ենք ձեզ «Նռան հատիկ» թատերական փառատոնի գեղեցիկ ու դիտարժան տոնին: Կրթահամալիրի սաները այն իսկապես տոն են դարձնելու բոլոր նրանց համար, ովքեր սիրում են թատրոնը:
Որպես պետական կրթահամալիր մենք չէին կարող անմասն մնալ նման փառատոնից, հատկապես այն պարագայում, երբ մեզ մոտ թատրոնը կրթական ծրագրի անբաժան մաս է:
Բացիայդ` կրթահամալիրում փառատոնի ներկայցումները դիտեու են հրավիրված նաև մեծանուն դերասաններ, որոնց հանդիպելու լավ առիթ է ստեղված, քանի որ կրթահամալիրի սրտաբաց միջավայրը նրանց հետ ազատ շփվելու հնարավորություն է տալիս:
Հիշեցնենք, որ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ «Նախաբեմ» կրթամշակութային ասոցիացիա ՀԿ-ն հոկտեմբերի 21-27-ը «Մետրո» թատրոնում, Ա. Շիրակացու անվան ճեմարանի և «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի դահլիճներում է կազմակերպում «Նռան հատիկ» 12-րդ մանկապատանեկան թատերական փառատոնը, որը նվիրվում է Հայ գրատպության 500-ամյակին:
Հրավիրում ենք մասնակցելու, աջակցելու մեր պատանեկան թատրոնին, հայաստանյան թատերական շարժմանը:
Հասցնեն` ք. Երևան, ՀԱԹ, Ա. Բաբաջանյան25
Հեռախոս` 73 23 30, 093 999 539