Սեբաստացիների տոնին ամենաշատ նորոմուտները նախատեսել է Արհեստների ավագ դպրոցը: Այսօր այստեղ տեղի ունեցան միանգամից մի քանի նորամուտներ` կերպարվեստի, խեցեգործության, բիզնեսկենտրոնի, մոդելավորման, վարսավիրական, ոսկերչության արհեստանոցների:
Մենք մեծ հաճույքով մասնակցեցինք այդ ամենին: Մենք շրջեցինք բոլոր արհեստանացներով: Նորաբաց Բիզնես կենտրոնում Սուրեն Պարսյանը մեզ ներկայացրեց կենտրոնի նպատակները, ծրագրերը, ասաց որ ամեն ինչ չէ, որ կախված է շատ ֆինասից, նա մեզ խորհուրդներ տվեց, թե ինչպես կարելի է օգտվել ֆինանսներից կամ բիզնես ուենալ: Նա ներկայացրեց նաև էկոլոգիական, շատ հարմարավետ պայուսակների ծրագիրը:
Արհեստագործականում շրջելիս մեզ միացան Վաղարշապատի թիվ 2 դպրոցի սաներն իրենց ուսուցիչների հետ: Այստեղ մենք հանդիպեցինք նաև Երևանի պետական մանկավարժական համալսարանի ուսանողներին, ովքեր մեզ մոտ պրակտիկա են անցել:
Իսկ հետո մենք գնացինք խոհարարական արհեստանոց: Սովորողները շատ համեղ ու գեղեցիկ ֆուրշեթ էին կազմակերպել:
info.mskh ակումբ
Էլեն և Սվետա Հովհաննիսյաններ