Նկարագրություն:
Աբասթումանին հայտնի առողջարան է, գտնվում է Ախալցխա քաղաքից դեպի հյուսիս: Ժամանակին բժիշկների խորհրդով այստեղ իր կյանքի վերջին տարիներն է անցկացրել Նիկոլայ 2-րդ ցարի եղբայրը` արքայազն Գեորգի Ռոմանովը: 1902թ. աշնանը առողջական նպատակներով Աբասթումանիում հանգստացել է նաև Հովհաննես Թումանյանը և այստեղ գրել իր մի շարք հայտնի ստեղծագործությունները` Անուշը, Թմկաբերդի առումը, Փարվանան և այլն: