Սեպտեմբեր
ամսին շարունակվել են ակումբի պարապմունքները, ամսվա կեսից նաև Թիֆլիսում անցկացվելիք <<Լեոնարդո Դա Վինչի>> նորարարական մրցույթին ակումբի մասնակցությանը պատրաստվելով:
Սեպտեմբերի 14-ին կազմակերպվել է գիշերային դիտումներ, որին նաև զուգահեռվել է Ղարիբյան Վահեի և Միդոյան Արարատի պատրաստումը Թիֆլիսյան մրցույթին:
Սեպտեմբերի 18-ին Վիկտոր համբարձումյանի 104-ամյակի կապակցությամբ ամբողջ օրն անցկացրել ենք համբարձումյանական (չնայած կեսօրին կազմակերպված միջոցառմանը շատ քիչ ներկաներ էին), գիշերը կատարելով նաև դիտումներ:
Սեպտեմբերի 23-ին ակումբի շրջանակներում Ավետիք Գրիգորյանի տիեզերագիտական խմբակի հետ համատեղ կազմակերպվել է սեմինար, որի ընթացքում զեկույցով հանդես են եկել Ավետիք Գրիգորյանը և ռուսական Սելենոխոդ նախագծի երիտասարդ հայազգի Ղեկավար Տիգրան Շահվերդյանը:
Սեպտեմբերի 26-29-ը մասնակցել ենք Լեոնարդո Դա Վինչի մրցույթին, որում ակումբի անդամները գրավել են 2-րդ հորիզոնականը:
Հոկտեմբեր
Հոտկետմբերի 5-7-ը մասնակցել ենք Digitec Expo-ին, ներկայացվել է կրթահամալիրը, <<Տիեզերք>> ակումբի գործունեությունը: Այդ 3 օրերին աստղացուցարանում անդադար ցուցադրվել են ֆիլմեր:
Հոտկետմբերի 13-ին կազմակերպվել է բաց ֆիլմի դիտում, որին մասնակցում էին ինչպես կրթահամալիրից այնպես էլ անհատական նախաձեռնություն ցուցաբերած անձիք:
Հոկտեմբերի 15-ին Գրիգոր Գուրզադյանի ծննդյան 90 ամյանկի կապակցությամբ ներկայացվել է նրա կյանքն ու գործունեությունը, իսկ երեկոյան աստղադիտարանում կատարվել են դիտումներ:
Հոկտեմբերի 18-ին մասնակցել ենք Կարեն Դեմերճյանի անվան մարզահամալիրում կազմակերպված կրթական էքսպոյին: Աստղացուցարանը ողջ օրը սպասարկել է հետաքրքրվողներին:
Հոկտեմբերի 23-27-ը մասնակցել ենք Արցախում կազմակերպված աշնանային ուսումնական ակումբների հավաքին:
http://krtaser.mskh.am/hy/node/267
Նոյեմբեր
Նոյեմբերրի 1-ից սկսած <<Տիեզերք>> ակումբի պարապմունք-կինոլեկտորիումները ամեն հինգշաբթի և շաբաթ կազմակերպել և անցկացրել է Արմինե Ղազրյանը, ակումբի ղեկավարի` Լևոն Արամյանի Հայաստանից բացակաության պատճառով:
Նոյեմբերի 8-ին <<Տիեզերք>> ակումբի ենթակայքում բացվել է Ֆիլմադարան, որտեղ հավաքվում են կինոլեկտորիումների ժամանակ ցուցադրվող ֆիլմերը և առցանց քննարկվում: Առցանց քննարկվել է <<Կյանքի գոյությունը աբանյակներում>> ֆիլմը, որը սերվերի փոփոխության պատճառով ջնջվեց:
http://krtaser.mskh.am/hy/node/269
Նոյեմբերի 16-ին Մեդիակենտրոնում տեխնոպարկի բացման կապակցությամբ կազմակերպվել է կինոլեկտորիում և աստղացուցարանում ֆիլմի դիտում: