Այսօր` նոյեմբերի 24-ին տեղի ունեցավ արտասովոր սեմինար,հետաքրքիր վայրում:
Սկզբում սրճեցինք,մի քիչ զրուցեցինք և անցանք բուն գործին:Սեմինարը ներկայացնում էին Ավագ դպրոցների գրասենյակի ղեկավարներ`Լիլիթ Գասպարյանը,Նարինե Պողոսյանը և Ծովինար Սարգսյանը:Նրանք ներկայացրեցին իրենց հաշվետվությունները էլեկտրոնային մատենավարության վերաբերյալ:
Այնպես ուրախ և հետաքրքիր անցավ սեմինարը, որ չնկատեցինք ինչպես անցավ ժամանակը:Հաջորդ շաբաթ սեմինարը կվարեն Միջին դպրոցի գրասենյակի ղեկավարներ`Վարդուհի Հայրյանը և Լարիսա Գևորգյանը: