«Հայաստանը Եվրոպայում» ուսանողական համահայկական երիտասարդական շարժումը, «Եվրոպական շարժում» ՀԿ-ն և «Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմ»-ը հրավիրում են մասնակցելու Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոյի հետ հանդիպմանը, որը տեղի կունենա դեկտեմբերի 1-ին՝ ժամը 10.30-ին՝ Մատենադարանում: Մասնակցությունը գրանցելու համար անհրաժեշտ է նոյեմբերի 26-ին և 27-ին գալ ԵՊՀ Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն և գրանցվել: Կենտրոնը բաց է ժամը 9.00-18.00: