Սուրբ Թադևոսի հայկական եկեղեցին այսօր էլ հայտնի ուխտատեղի է քրիստոնյաների և մահմեդականների համար:
Բարդուղիմեոս առաքյալի գերեզմանը գտնվում է պատմական Աղբակ գավառում (այժմ՝ Թուրքիա, Բաշկալե), որի վրա կառուցվել է Ս. Բարդուղիմեոսի վանքը: Բարդուղիմեոս առաքյալի` Հայաստանում գործելու մասին են վկայում ոչ միայն հայկական, այլև ասորական և լատինական աղբույրները: