Սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսների հաշվետվություն
Լեզվի միջոցով են նյութականանում ու սերնդից սերունդ փոխանցվում ազգային մշակույթի և ազգային մտածողության յուրահատկությունները:Լեզուն է, որ ապահովում է լիարժեք հաղորդակցություն. օտար լեզուների գործնական տիրապետումը շատ կարևոր է միջազգային հաղորդակցման համար :
Օտար լեզվի դասավանդումը արդյունավետ դարձնելու համար պետք է ուսուցանվող լեզուն դիտարկվի ոչ թե որպես քերականական կանոնների ու լեզվական կառույցների խիստ համակարգ, այլև, նախ և առաջ կենդանի հաղորդակցման միջոց:
Ես, դասավանդելով հաղորդակցական ֆրանսերեն , հիմնական շեշտը դրել եմ «հաղորդակցական հմտությունների »ուսուցանման վրա, իսկ քերականությունը սովորեցրել եմ այնքան. որքան , որ անհրաժեշտ է հաղորդակցություն ապահովելու համար: Կարծում եմ, որ քերականական կանոնների իմացությունը անօգուտ է, եթե մարդ չի կարողանում դրանք խոսքում կիրառել: Այսինքն` իմ առջև խնդիր եմ դրել աշակերտների մեջ զարգացնել խոսքաստեղծման ունակություններ:Ես դասավանդման ընթացքում օգտվել եմ ժամանակակից ինտերակտիվ մեթոդներից [իհարկե, որոշ չափով հավատարիմ մնալով ավանդական մեթոդին], որոնք նպաստում են սովորողների մոտ կարդալու,գրելու, մտածելու, խոսելու ունակությունների զարգացմանը:
Ֆրանսրենի յուրացումը էլ ավելի արդյունավետ դարձնելու համար փորձել եմ ստեղծել հետաքրքիր հաղորդակցական մթնոլորտ` թիմային աշխատանք կատարելով:Թիմային աշխատանքը հնարավորություն է տալիս սովորողին «լսողից» անցնելու «կատարողի» :Դասավանդման ընթացքում ուշադրությունս կենտրոնացրել եմ նաև ընթերցանության վրա, քանի որ ընթերցանությունը հաղորդակցական խնդիրներ լուծելու նպատակ է հետապնդում, իսկ ընթերցածն հասկանալն էլ հաղորդակցական ակտի իրականացումն է: Մինչև բուն ընթեցանությանն անցնելը , մանրամասն բացատրել եմ նոր նյութը [քերականական երևույթներ, նոր բառեր ու բառակապակցություններ ] բովանդակությունը մատչելի դարձնելու համար: Հանձնարարել եմ տնային առաջադրանքներ քննարկված նյութերի վերաբերյալ [ստուգել եմ էլեկտրոնային տարբերակով]:
Դասավանդման ընթացքում լեզվակիրների ու նրանց մշակույթի հետ անմիջական շփման բացը փորձել եմ լրացնել ժամանակակից տեխնիկական միջոցներով [ինտերնետ, տեսաժապավեններ, սկավառակներ ....] : Ընտրել եմ այնպիսի ֆիլմեր որոնք արդիական են և համապատասխանում են աշակերտների հետաքրքրություններին: Եթե թեման հետաքրքիր է, ապա քննարկումը հեռու չէ: Ֆիլմի դիտման ժամանակ մանրակրկիտ աշխատել եմ բառապաշարի հետ, աշակերտների ուշադրությունը հրավիրել եմ հին ու նոր լեզվական երևույթների վրա: Սովորեցրել եմ նաև երգեր: Մասնակցել ենք Մեդիաուրբաթին Champs Elisées երգով:
Դասավանդման ընթացքում կազմակերպել եմ ֆրաներեն լեզվով խաղեր: Այս խաղերը նպատակ ունեն սովորեցնելու առօրյա գործածության բառերն ու արտահայտությունները: Քանի որ աշակերտներս սկսնակներ են կազմակերպել եմ`
Գնահատումը կատարում եմ հետևյալ ենթաբաժիններով`
Ոսուցման գործընթացը ընթացել է արդյունավետ` շնորհիվ հագեցած լսարանային և տեխնիկական պայմանների: