Հունվարի 8-11
Աշխատանքի սկիզբը` ժամը 10.00
Աշխատանքի վայրը։ Ընդհանուր պարապմունքները, սեմինարները, Հանրակրթական Դիջիթեք 2013-ի նախապատրաստական աշխատանքները, ընդմիջումներ կազմակերպվում են օրական մեկ դպրոցում` հունվարի 8-ին` Նոր դպրոցում, հունվարի 9-ին` Դպրոց-պարտեզում, հունվարի 10-ին` Գեղարվեստի դպրոցում, հունվարի 11-ին` Դպրոց-պարտեզում, Գեղարվեստի դպրոցում, Կենտրոնում (մեդիակենտրոնում), ակումբների խորհրդի, մասնաժողովի և վարչական խորհրդի նիստերը` Կենտրոնում։
Աշխատակարգ
10.00-10.15 ընդհանուր պարապմունք
10.15-10.30 կրթահամալիրի տնօրենի խոսք
10.30-11.45 սեմինարներ.
- առարկայական ծրագրերի սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսների արդյունքների քննարկում
- գրասենյակի ղեկավարներ. էլեկտրոնային մատենավարությանն ուղղված ծրագրեր
- դասվարներ. նկարչություն, տեխնոլոգիա, երաժշտություն, պար
- երգչախմբի պարապմունքը հունվարի 8-ին և հունվարի 10-ին
11.45-12.00 պարասրահ
12.15-12.45 ընդմիջում
12.45-13.30 Հանրակրթական Դիջիթեք 2013-ի նախապատրաստական աշխատանք. խմբերը կազմվում են ըստ Հանրակրթական Դիջիթեքի անվանակարգերի
13.45-15.00 ակումբների խորհուրդ
15.00-16.30 վարչական խորհրդի, մասնաժողովի համատեղ նիստեր
- Ամանորյա, սուրբծննդյան նախագծի արդյունքներ. ներկայացնում է Նունե Մովսիսյանը
- «Փորձարարական մանկավարժության ծրագրերի իրականացում հանրակրթությունում» 2012թ. աշխատանքի հաշվետվություն
- «Փորձարարական մանկարվարժության ծրագրերի իրականացում հանրակրթությունում» 2013թ. աշխատանքի բովանդակություն
- դասավանդողների, սովորողների աշխատանքը կայքում, գնահատման ծառայության հաղորդումը
- ուսումնառության պայմանագրով իրենց պարտականությունները չկատարած սովորողների՝ ուսումնառությունը շարունակելու մասին (հունվարի 10-ին)
- գնացող-եկողների էլեկտրոնային թերթիկներ, գնահատման ծառայության հաղորդումը
- 2013թ. հունվար-փետրվարի վերապատրաստումների ծրագիր և ժամանակացույց
- կրթահամալիրում իրականացվող ֆինանսական ծրագրերի հաշվետվություն
- Հանրակրթական Դիջիթեք 2013-ի նախապատրաստական աշխատանքի ներկայացում
- 2012-2013 ուստարվա 1-ին կիսամյակի ուսումնական գործունեության գնահատման կազմակերպման մասին
- 2012-2013 ուստարվա 5 տարեկանների ուսուցման ծրագրով սովորողների 1-ին դասարան անցման մասին
- հանրապետական առարկայական օլիմպիադաներին կրթահամալիրի մասնակցության մասին
- կրթահամալիրի 2013թ. կառուցվածքը, ընդունվող և ազատվող աշխատողներ
- «Ձմեռ» մեդիաօլիմպիադայի աշխատանքների մասին Արմինե Բաբայանի հաղորդումը
- 2013-2014 ուստարվա ընդունելությունը սկսելու մասին
- հանրակրթական Դիջիթեք 2013-ի նախօրյակին կրթահամալիրի դպրոցներում թվային միջոցների, համացանցի, ծրագրերի խնդիրների մասին դպրոցների ղեկավարների, Սեն Միքայելյանի, Տիգրան Պարսիլյանի հաղորդումը
- կրթահամալիրի գրադարանը և ֆոնդը 2013թ.
- գրապահոցի ուսումնասիրություն` ընթերցվող և չընթերցվող գրքեր
- ուսուցչի և սովորողի անհատական պահարաններ
- կրթահամալիրի մասնաճյուղերի կանոնադրություն
20.00-21.30 առցանց քննարկումներ
- Կրթահամալիրի գրադարանը և ֆոնդը 2013թ.
- «Փորձարարական մանկարվարժության ծրագրերի իրականացում հանրակրթությունում» 2013թ. աշխատանքի բովանդակություն
- ՀՀ նախագահի ընտրություն 2013
- 2012-2013 ուստարվա 1-ին կիսամյակի ուսումնական գործունեության գնահատման կազմակերպման մասին
Սեմինարները, Հանրակրթական Դիջիթեք 2013-ի նախապատրաստական աշխատանքը մանրամասն լուսաբանվում են mskh.am-ում։
Աշխատանքի հաշվառումը կատարվում է դպրոցների գրասենյակների ղեկավարների կողմից։