Սուրբ Սարգիսը շատ առյուծ տղա գլի, էտի քյամով կպտոտա: Շատ պտոտելուց, մեկ օր կհանդիպա ջհուդի աղջկան, կսիրահարվի: Շատ կսիրեն հիրուր. քիչ` չեմ գինա, գուզեն հիրուր իրար առնեն, էտ ջհուդի աղջիկ, էսի խայ քրիստոնյա: Խայուն օրենք չթույլատնա: Ս. Սարգիսըշատ կմտածա, կտենա հուրիշ փրկություն չկա, կփախցու: Ս. Սարգիս ձմեռվա մի սաստիկ օր, փետրվար ամսուն կփախցու էդ աղջկան: Էդ օր ըմալ քյամի կանա, բուք կանա, բորան կանա, կո էտի Ս. Սարգսի պասի օրն ա:
Հայ ազգագրություն և բանահյուսություն, Գեղարքունիք, Եր., 1983, հ. 14: