«Տիգրան Հայրապետյան» գրադարանը նախաձեռնում է «Բազմակետ…» ալմանախը (էլեկտրոնային գիրք), որտեղ ներառվելու են միայն կրթահամալիրի սովորողների, շրջանավարտների, ուսուցիչների ստեղծագործությունները: Համեցեք. ով օժտված է ստեղծագործական շնորհքով, կարող է ներկայացնել իր ստեղծագործությունները (կցելով իր համառոտ կենսագրությունը, լուսանկարը, թվարկելով նախասիրությունները, կցի բլոգի լինքը, պատմի այն մասին, թե երբ և ինչպես է սկսել ստեղծագործել, որ ժանրում է ստեղծագործում, նշի՝ ինչ գրական մրցանակներ է ստացել և այլն): Լավագույն ստեղծագործությունները կներառվեն «Բազմակետ…»-ի անդրանիկ համարում:
Էլեկտրոնային գիրքը ստեղծվելու է կրթահամալիրի սովորողների ջանքերով, ովքեր հանդես են գալու և՛ որպես ստեղծագործողներ, և՛ որպես խմբագիրներ, և՛ որպես ձևավորողներ, և՛ որպես նկարիչներ:
Էլեկտրոնային գիրքը նախատեսվում է հրատարակել ամիսը մեկ անգամ:
Թողարկումից հետո գրադարանը կկազմակերպի կլոր սեղան հեղինակների հետ և առցանց քննարկում:
Էլեկտրոնային գրքին կծանոթանան նաև ժամանակակից գրողները, ովքեր կմասնակցեն նաև քննարկմանը՝ առցանց կամ կլոր սեղանին:
Պատրաստվեք առցանց քննարկմանը: Նախագծի մասին կայքում կխոսենք մարտի 24-ին (կիրակի), ժամը 20:00-21:00:
Եղեք ակտիվ:
Սիրով՝ Գրադարան