• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

ԴԱՍԱՎԱՆԴՈՂՆԵՐԻ ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ԴՊՐՈՑ: ԵՐԿՐՈՐԴ ՕՐ

Այսօր «Դասավանդողների գարնանային դպրոցի»  երկրորդ օրն էր: Այն սկսվեց առավոտյան ընդհանուր պարապմունքով, որի  պատասխանատուն Նոր դպրոցն էր: Զվարթ մարմնամարզությունից, երգ ու պարից հետո դասավանդողներն ու դաստիարակներն ըստ խմբերի բաժանվեցին: Մայրենի լեզվի խումբն աշխատանքն սկսեց Մայիսյան հավաքի օրերին ներկայացվելիք հոդվածների թեմաների քննարկմամբ:  Բուռն քննարկումից հետո որոշվեց, թե ով ինչ նյութի շուրջ պետք է մոտակա մեկ ամսավա ընթացքում աշխատի: Թեմաների մասին  մանրամասն չեմ խոսի, քանի որ դրանք դեռ վերջնական չէին: Սովորողների բլոգներն ակտիվացնելու` «բլոգից բլոգ» բլոգային ցանցում կատարվող քայլերի օգտակարության մասին տիկին Նունեն պատմեց,  ինչը շատ հետաքրքիր էր: Կարևորում և օգտակար եմ  համարում բլոգավարության մասին քննարկումները,  սովորող-բլոգերների  թվի մասին դասավանդողների  հաղորդումները: Այսքանը: