Էկոտուր միջազգային ստուգատեսի լուսաբանման պատասխանատուն Միջին դպրոցի 8-3 դասարանն է` Հասմիկ Թոփչյանի ղեկավարությամբ: Նրանք արդեն կազմել են հաղորդագրություն և ուղարկել են լրատվամիջոցներին: Հաղորդագրությունը տարածել են նաև սոցցանցերում:
Էկոտուր միջազգային ստուգատես
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը ապրիլի 25- 30-ը կազմակերպում է Էկոտուր միջազգային ստուգատես, որի նպատակն է հասարակության ուշադրությունը հրավիրել էկոլոգիական տարբեր խնդիրների վրաև զարգացնել սովորողների էկոլոգիական գիտելիքները: Ստուգատեսի ընթացքում անց է կացվելուէկոլոգիական խնդիրների լուծումներ առաջարկող խմբերի մրցույթ, որի շնորհիվ հասարակության և իշխանությունների ուշադրությանն են ներկայացվում պահանջներ`այդ խնդիրները լուծելու համար:
Ստուգատեսը միջազգային է, քանի որ այս տարի մասնակցում են ոչ միայն հայաստանյան, այլ նաև վրաստանյան թիմեր, մանսկավորապես՝ Թբիլիսիի՝ Սայաթ Նովայի անվան թիվ 98 դպրոցի սովորողները: Հայստանից մասնակցում են նաև Խնձորու և Մարտիրոս գյուղերի թիմերը: Այս պահին կրթահամալիրը հյուրընկալել է շուրջ 80 հյուրերի, որոնք տեղավորվել էն կրթական փոխանակումների ծրագրով նախատեսված՝ կրթահամալիրի հյուրատներում:
Մրցույթը գնահատելու է անկախ հանձնաժողովը՝ հետևյալ կազմով.
1. Խաչիկ Հակոբյան-ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ-khacik.hakobyan@mnp.am
2. Մելանյա Դավթյան- ԿԱԻ դաստիարակության և լրացուցիչ կրթության բաժնի վարիչ – melanya.davtyan@gmail.com
3. Գոռ Ալեքսանյան -ԵՊՀ, սոցիալ-տնտեսականան աշխարհագրության ամբիոնի դասախոս-galeksanyan.ysugeo@gmail.com
4. Հրանտ Սարգսյան -«Տապան» էկո-ակումբ, ԷՌՕԴԾ ծրագիրի կոորդինատոր
5. Ռուզան Ղազարյան - «Դալմա - Սոնա» Հիմնադրամի Հոգաբարձուների Խորհրդի նախագահ, Շրջակա միջավայրի պահպանության իրավունքի դասախոս, Քաղաքացիական ծառայության 2-րդ դասի խորհրդական
6. Վահան Բադալյան-Արգելոցապարկային համալիր ՊՈԱԿ
7. Հասմիկ Նալբանդյան - «Մխիթար Սեբաստացի» կ/հ
8. Գրիգոր Խաչատրյան - «Մխիթար Սեբաստացի» կ/հ