Եթե Ավագ դպրոցի ավարտական քննություններ չլինեին, ապա ես կշարունակեի կրթություն ստանալ և լավ էլ կսովորեի, քանի որ կրթությունը քննության համար չէ: Միգուցե քննությունները մարդուն ավելի են պարտավորեցնում, բայց դա կախված է մարդուց:
Կրթությունը մարդուն միշտ էլ պետք է, և նա շարունակաբար պետք է կրթություն ստանա: Կարծում եմ՝ քննություններով չի որոշվում մարդու գիտելիքների պաշարը: Մարդ ինչքան կրթված է, այնքան մեծ տեղ ունի հասարակության մեջ: Ամեն անհատ ինքն է ընտրում իր ճանապարհը, եթե ուզում է սովորել, կսովորի, իսկ եթե իրեն չի հետաքրքրում կրթությունը, ապա չի սովորի: Առանձին թեմա է, թե դպրոցում դասավանդվող դասընթացների դասագրքերը, ուսուցման մեթոդները որքանով են գրավիչ սովորողի համար:
Եթե ինքս որոշելու լինեի, ապա կսովորեի այն առարկաները, որոնք ինձ ավելի են հետաքրքրում: Կարծում եմ` այն առարկաները, որոնք ցանկությամբ են լինում, աշակերտը ավելի հաճույքով է սովորում: Ես կսովորեի այն առարկաները, որոնք ապագայում ինձ ուղեկից կլինեին, և իմ աշխատանքի մեջ պետք կգային:
Ավագ դպրոցում պետք է օգնել հետազոտող, ստեղծագործող պասիվներին, որ ավելի ակտիվանան:
Գրետա Պետրոսյան, 11-րդ դասարան