Հարգելի գործընկերներ, սովորողներ, ծնողներ.
առցանց քննարկման է դրված մայիսին իրականացվող երկու ուսումնական նախագիծ` «Բարձունքի հաղթահարում» և «Կենսամշակութային արշավ. մշակութային Շուշի»։ Ի՞նչ լրացումներ և առաջարկություններ ունեք։ Ինչպե՞ս եք մասնակցելու նախագծերի իրականացմանը։ Ինչպե՞ս պիտի զարգանան ամենամյա այս նախագծերը իրենց հաջորդ փուլերում։
Մայիսի 5-ին` ժամը 20.00-21.30, առցանց քննարկումը վարում են Գագիկ Չարչյանը, Նոյեմ Անդրեասյանը, Իվետա Ջանազյանը։