Կրթահամալիրը հրավիրվել է մայիսի 31-ին «Օհանյան» կրթահամալիրում մասնակցելու գիտության ամենամյա փառատոնին։ Կրթահամալիրի պատշաճ մասնակցությունն ապահովելու նպատակով.
- հաստատել մասնակիցների կազմը` «Հեռադիտակ», «Լուսաստղ», «Տիեզերք» ակումբների անդամներ, ղեկավարներ` Արտակ Զարգարյան, Նոյեմ Անդրեասյան, Լևոն Արամյան (հավելված 1).
- ակումբների ղեկավարների ներկայացմամբ հաստատել մասնակցության ծրագիրը (հավելված 2).
- փառատոնին նախապատրաստվելը, մասնակցությունն ու լուսաբանումը մասնակիցների համար համարել պարտադիր ուսումնական աշխատանք.
- մասնակիցների մեկնումը` մայիսի 31-ին` ժամը 14.00, Մայր դպրոցից, կրթահամալիրի ԿՎԶ մակնիշի մեքենայով, վարորդ` Գևորգ Ջուլհակյան (հեռ. 077 33 03 54).
- պարտադիր համարել, որ մասնակիցները փառատոնին մեկնեն կրթահամալիրի բեյջերով, շապիկներով, գլխարկներով, ունենան մասնակցության և լուսաբանման համար անհրաժեշտ անհատական թվային միջոցներ, կրթահամալիրի տեղեկատվական թերթիկներ:
Կրթահամալիրի տնօրեն` Ա. Բլեյան