Թոթովենցի պատմվածքներից առաջարկում եմ ընթերցել «Իմ հորաքույրը»: Այստեղ Թոթովենցը պատմում է մի կնոջ մասին, որի կյանքի միակ նպատակը ուրիշներին դժբախտացնելն է և փող դիզելը: Դժբախտաբար այսպիսի մարդիկ չեն անհետացել աշխարհի երեսից, նրանք կան և կլինեն այնքան ժամանակ, քանի դեռ աշխարհում գոյություն ունեն չարությունն ու նախանձը: