Ամառային ընթերցանությունը վերսկսվում է: Չնայած, այդ ե՞րբ էր ավարտվել, որ հիմա էլ վերսկսվի: Մի խոսքով, ամառային ընթերցանությունը շարունակվում է: Այս անգամ առաջարկում ենք կարդալ ջրային հեքիաթ: Ջրային է, որովհետև հիմա շոգ է, ու հաստատ հաճելի կլինի ջրի մասին հեքիաթ կարդալ: Իսկ հեքիաթ է, որովհետև... որովհետև Անդերսենի հեքիաթներից է, իսկ դա նշանակում է, որ իմաստուն հեքիաթ է: Չե՞ք հավատում: Կարդացեք, տեսեք: