Ողջույններ Զիկատարից: Էկոտուր 2013 միջազգային ճամբարը մեկնարկել է: Բոլոր մասնակիցներն արդեն ճամբարում են: Կայացավ մասնակիցների հավաքը: Ճամբարի ղեկավար Հասմիկ Նալբանդյանը ներկայացրեց աշխատակարգը, մասնակիցները բաժանվեցին ջոկատների և փոքր հանգստից հետո սկսվեց առաջին արշավը: Եղանք արհեստական լճակի մոտ, քայլեցինք սաղարթախիտ անտառի արահետով՝ ճանապարհին համտեսելով անտառի բարիքները:
Երեկոյան կլինի ճամբարի պաշտոնական բացումը Սեբաստացիներին բնորոշ ուրախությամբ:
Հ.Գ. Այստեղ ինտերնետային կապը շատ վատ է աշխատում, բայց ամեն հնարավոր դեպքում մենք կպատմենք ճամբարի առօրյայից: