Բարև ձեզ, ես Դևիդն եմ` Ալավերդու շրջանից: Արդեն երկու տարի է մասնակցում եմ World Visioni-ի ՏԶԾ գրասենյակի կողմից կազմակերպվող ծրագրերին: Հուլիսի 9-14-ը հնարավորություն ստացա մասնակցելու «Մխիթար Սեբաստացի» կ/հ-ի կողմից կազմակերպած էկոտուրին, որը տեղի էր ունենում Կողբ գյուղի մոտ գտնվող Զիկատար արգելավայրում: Հենց առաջին օրից մենք ընկերացանք էկոտուրի մասնակիցների հետ: Էկոտուրի ընթացքում ծանոթացանք մի շարք էկոլոգիական խնդիրների և այդ խնդիրները ուղղեցինք բնապահպանության նախարարին: Էկոտուրն անցավ ջերմ մթնոլորտում, ձեռք բերեցինք նոր ընկերներ, նոր գիտելիքներ: Իմ հիշողության մեջ կմնան այդ 5 օրերը և ես ունեմ մեծ ցանկություն մասնակցելու նաև Էկոտուր-2014-ին: Վերջում ուզում եմ իմ շնորակալությունը հայտնեմ բոլոր կազմակերպիչներին:
Դևիդ Մխիթարյան
Առաջին հերթին ճամբարը ինձ հնարավորություն տվեց նոր ընկերներ ձեռք բերել: Ինձ համար շատ կարևոր էր, որ ճամբարում անընդհատ տիրում էր ընկերական մթնոլորտ: Սա առաջին անգամը չէր, որ շփվում էի սեբաստացիների հետ, սակայն Զիկատարյան ճամբարը միմյանց ճանաչելու լավագույն հնարավորությունն էր: Եվ շատ կարևոր էր, որ բոլորս իրար հավասար էինք, չկար ենթակա ու վերադաս, այլ կային մարդիկ, որոնց միմյանց հետ կապում է միևնույն գաղափարը՝ պահպանել հայրենի բնաշխարհը:
Կարեն Տիրացվյան