• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ի խորոց սրտի խօսք ընդ Աստուծոյ

«Նարեկի» ուսումնասիրության և  ժամանակակից բժշկության չափանիշներով նրա բացահայտման համար  որպես հետազոտման մեթոդ ընտրվել է հերմենևտիկան

Հերմենևտիկ հետազոտության նյութ կարող են դառնալ նշանները, սիմվոլները, լեզուն` որպես նշանային սիստեմ, խոսքը, վարքը: Հերմենևտիկ վերլուծության նպատակն է բացահայտել տեքստի, սիմվոլի արտահայտության էությունը և դինամիկ փոփոխությունները: Հերմենևտիկան ընդհանուր իմաստով նշանակում է մեկնության, հասկացման արվեստի տեսություն, մեկնարվեստ կամ այլ կերպ ասած`մեկնագիտություն: Հերմենևտիկան փիլիսոփայական գիտակարգ է` տեքստի կամ տեքստամշակութային իրողությունների հասկացման և մեկնաբանության: Հերմենևտիկայի ուսումնասիրության ոլորտը միտքն է, խոսքը, գործերը, և նկատի ունենալով, որ այս բոլորն արտահայտված են տեքստերում և ողջ մշակույթում, ամենաընդհանուր և լայն իմաստով պետք է ասել, որ նրա խնդրո առարկան տեքստերն են և ողջ մշակույթը: Այս բոլորը հղված են մարդուն և նրա ինքնության, կյանքի ու մշակույթի կազմակերպման համար ունեն նշանակալի ասելիք:

Նարեկից հատվածի ունկնդրում

Ընթերցումներ

Անպիտան եմ ես ամեն ինչի մեջ
Եվ պարսավելի՝ որքան խոսքերը զորեն ասելու.
Ես, որ նիրհում եմ, մինչդեռ արթուն եմ,
Թմրում եմ, երբ որ զգաստ եմ թվում,
Բարեպաշտելիս զայրակղվում եմ,
Եվ վրիպում եմ աղոթք անելիս.
Ընթացքիս պահին կանգնում եմ տարտամ,
Դեռ չարդարացած՝ նորից մեղանչում,
Դեռ չխաղաղված՝ հուզվում եմ դարձյալ,
Արշավ չսկսած, իսկույն նահանջում,
Գնալուս պահին ընկրկում եմ ետ,
Լույսն եմ պղտորում խավարի մասով,
Օշինդր եմ խառնում քաղցր համի հետ,
Բարու հինվածքին հյուսում եմ չարիք,
Ոտքի չկանգնած՝ ընկնում եմ կրկին:
Ծաղկում եմ, սակայն պտուղ չեմ տալիս,
Ասում եմ, սակայն չեմ անում ոչինչ,
Խոստանում եմ, բայց չեմ գործադրում,
Պարտավորվում եմ և չեմ կատարում,
Ձեռքս պարզում եմ, բայց քաշում եմ ետ,
Ցուցադրում եմ և չեմ ընծայում,
Մոտեցնում եմ, սակայն չեմ տալիս:
Վիրավորվում եմ՝ դեռ չդարմանած նախկին վերքերս,
Դեռ չհաշտեցրած՝ խռովում նորից:
Անիրավորեն դատում եմ, դիմում,
Եվ ինքս եմ դատվում արդար ու իրավ.
Գրվում եմ, սակայն ջնջվում եմ իսկույն.
Նավարկում եմ, բայց շեղվում եմ գծից,
Սկսում եմ և չեմ հասնում վերջին:
Դեռ չամրապնդված՝ խախտվում եմ դարձյալ,
Չլցված՝ նորից մնում եմ թափուր,
Այստեղ մի փոքր կարգի եմ գալիս, այնտեղ՝ քայքայվում.
Դեռ չհավաքված՝ ցրվում եմ կրկին,
Հիմքը գցում եմ, բայց չեմ ավարտում:
Մեկը՝ վաստակում, սպառում եմ բյուր,
Գանձում՝ աննշան, վատնում եմ անթիվ:
Ուրիշներին եմ խրատում, մինչդեռ ես ինքս եմ անփորձ.
Սովորում եմ միշտ, սակայն ճշմարիտ
Գիտության հասու չեմ դառնում երբեք:
 
Հաջորդիվ. «Նարեկը»` բնածին ունիվերսալ քերականության տեսության դիտանկյունից.
Ավրամ Նոամ Չոմսկի