Պրոֆեսոր Հովհաննես Դավթյանն իր «Գրիգոր Նարեկացու աշխարհայացքը» և «Հիմնարար (ֆունդամենտալ) դաշտի տեսություն» աշխատություններում գիտականորեն հիմնավորել է Նարեկացու խոսքը: «Խոսելով տեղեկատվության մասին` այստեղ պետք է հասկանալ, որ անպայման կատարվում է տեղեկատվական ազդանշանների համաձևույթ, այսինքն` աշխարհում կատարվող գործողությունների մասին ստացված տեղեկատվական ազդանշանների համանմանեցում` ըստ իմաստի և բովանդակության: Ազդանշանների նյութական կամ էներգետիկ վիճակը (էլեկտրամագնիսական, գրավիտացիոն և իներցիալ ալիքներ) տեղեկատվական են այնքանով, որքանով, տվյալ դեպքում, ճառագայթային էներգիան տեղեկատվություն է կրում: Այսպիսով, էլեկտրամագնիսական, գրավիտացիոն և իներցիալ ազդանշանները, որպես տեղեկատվություն, կարևոր են ոչ թե նյութական կամ էներգետիկ բնույթով, այլ իմաստաբանական նշանակությամբ: Տեղեկատվության ընկալումը, կուտակումը և պահպանումը բոլոր կիբերնետիկ համակարգերի ամենակարևոր և անհրաժեշտ հատկություններն են: Ավելին` մետագալակտիկաների, ինչպես նաև Տիեզեքի, գեոնոյին համակարգերը ոչ միայն ընդունում, կուտակում և պահպանում են տեղեկատվություն, այլև, ամենայն հավանականությամբ, նրանք ունեն բնության մեջ կատարվող բոլոր երևույթները ճանաչելու հատկություն` իրենցում հիշողության ձևով պահպանվող և ընդունվող տեղեկատվության համահարաբերակցության շնորհիվ»:
Հովհաննես Դավթյան, «Հիմնարար դաշտի տեսություն»
Ընթերցումներ