Բոլորը հավաքվել են: ժամանակն է ճանապարհ ընկնելու: Դե, ցտեսություն ու բարի ճանապարհ: Մենքենան սլանում ինձ հայտնի ու հարազատ վայրերով: Ախալցխայում հանդիպեցինք Արամազդին ու Նարեին: Հիմա արդեն խումբն ամբողջական է: Կրկին ցտեսություն ու բարի ճանապարհ: Արամազդը մեզ ուղեկցեց մինչև քաղաքի վերջը:
Փոսովի անցակետում ենք: Թուրքերը նշում են իրենց տոնի՝ Ռամադանի վերջին օրը: Սահմանն անցանք ու կրկին սլանում ենք:
Ճանապարհը մեզ տանում դեպի Մուշ: Ես նորից գալիս եմ, մշուշով պատված իմ գեղեցկուհի: Ճանապարհը մի փոքր երկար թվաց մյուսների համար, բայց ոչ ինձ: Ժամը 21:30 հասանք Մուշ:
Հյուրանոցում մեզ արդեն սպասում է իմ լավ ընկերը: Ուրախ եմ քեզ կրկին հանդիպել, իմ լավ բարեկամ: Տեղավորվեցինք հյուրանոցում: Շուտով այցելեց իմ նոր ընկեր Թուրանը: Նա նույնպես մանկավարժ է Մուշի ագրարային համալսարանում: Խոստանում է առավոտյան ծանոթացնել Օրհան անունով մի տղայի հետ, ում պատմել է իմ մասին: Վերջինս նույնպես մանկավարժ է և Հայաստան այցելելու ցանկություն ունի:
Ամենքը տեղավորվեցին իրենց սենյակներում: Հոգնած են: Ուզում են քնել: Վաղն առավոտյան պիտի շարժվենք Իզմիր: Որոշում եմ մի փոքր պտտվել Մուշում: Դիմացի լեռներից տարօրինակ ձայներ են գալիս: Ասես հայերի դարավոր չարչարանքի ու տառապանքի արձագանքները լինեն: Լեռներն իրենց մեջ թաքցնում են հնագույն մի ազգի դարավոր պատմությունը: Մեզ հասնում են միայն դրա արձագանքները:
Առավոտյան գնացինք Սուլուխի կամուրջ: Արածանին հոսում է այնտեղով՝ տեղ-տեղ չարաճճի, տեղ-տեղ խորն ու խորհրդավոր: Թուրքերն այն հիմա կոչում են Սելջուկի կամուրջ: Հաջորդ քաղաքը Էլազըղն էր՝ պատմական Խարբերդը: Քաղաքը գերում է իր մեծությամբ: Հետո հասանք Մալաթիա՝ ծիրանի քաղաքը: Այստեղ աճող ծիրանը թուրքերն արտահանում են և ամբողջ աշխարհին հրամցնում որպես թուրքական միրգ: Որոշում ենք ճաշել մեզ անունով հարազատ քաղաքում: Ճաշը բավական դրական ազդեց խմբի վրա: Մեքենայում բոլորն պարում ու երգում են, տրամադրություններս՝ միլիոն:
Երեկոյան հասանք Կեսարիա, հետո՝ Կոնիա: Այ քեզ հսկա մի քաղաք: Աչքերս փակվում են: Վարորդի կողքից գնացի ետ, որ քնեմ: Առավոտյան կանգառանք Այդընի ճանապարհին, նախաճաշեցինք: Քիչ մնաց հասնենք Իզմիր: Ժամը10:00 հասանք Տիեզերագիտական ճամբար:
Հ.Գ. Դե, իզմիրյան արկածները նորից սկսվեցին: