Երրորդ օրը ճամբարում նշանավորվեց երկժամյա քայլարշավով, որը ոչ միայն բարդ հաղթահարելի էր ֆիզկապես, այլ նաև մարտահրավեր էր մեր թուլություններին և վախերին: Շնորհիվ երկու համբերատար սկաուտների, ովքեր գիտեին ճանապարհը իրենց հինգ մատի պես և լարել էին իրենց ուշադրությունը, որպեսզի 60-ից ավելի մարդուց բաղկացած խմբի ոչ մի անդամի գլխից անգամ մեկ մազ չպակասի: Եվ ահա նրանց ջանքերը պսակվեցին հաջողությամբ, քանի որ Սեբաստացիները երբեք չեն կարող դեմ առ դեմ հանդիպած բարդությունը պատվով չհաղթահարել:
Միմյանց օգնելու շնորհիվ էր, որ այս հսկայական խումբը տեսավ Լոռու մարզի չքնաղ բնության խորհրդավոր, բայց գաղտնիքներով գեղեցկությունն ամբողջացնելու իր հոյակապ ունակությամբ օժտված Թեժ լեռը:
Այս բնությունը իր գեղեցկությամբ չի կարող անտարբեր թողնել անգամ այն մարդուն, ով իր աչքերով չի տեսել գեղեցկությունը և ունակ չէ տարբերելու բնականը արհեստականից, ով կուրացել է այս գորշ հասարակությանը ձուլվելուց: Այս անկյունը, որտեղ չկա բացասականը, դրականը փոխանցում է իր գիրկն այցելած համարձակին և ստիպում զգալ Հայի և Հայկականի իրական ուժը` փորձելով նրան ներկայում դարձնել Լեռան պես հպարտ և վեհ անձ, որպեսզի նա դառնա իր Նախնիներին արժանի զավակ:
Լեռան հոգին անմահ է, և իր դարավոր կերտման արդյունքում ստացած փորձն ու իմաստությունը կփոխանցի նրան, ում ոգին ունակ կլինի ընդունելու և փոխանցելու իր սերունդներին:
Ղարիբյան Վահե
Մարկոսյան Աստղիկ