Հիմք ընդունելով «Երևանի Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» ՊՈԱԿ-ի (այսուհետ` Համալսարան) և կրթահամալիրի միջև կնքված համագործակցության պայմանագիրը, Համալսարանի ռեկտորի 28.08.2013թ. թիվ 2-688 և 2-689 հրամանը` թույլատրել համալսարանի «Մշակութաբանության» բաժնի 4-րդ կուրսի 28 ուսանողների մանկավարժական փորձառությունը կրթահամալիրում:
Այդ նպատակով.
- կրթահամալիրի կողմից փորձառության համակարգող նշանակել գեղարվեստի ավագ դպրոցի ղեկավար Լուսինե Մանուկյանին վարժարանի ավագ դպրոցի ղեկավար՝ Գևորգ Հակոբյանին, խմբերի ղեկավարներ՝ Մերի Առաքելյանին, Քնարիկ Ներսիսյանին, Արման Գրիգորյանին, Գագիկ Չարչյանին, Վահրամ Թոքմաջյանին.
- ընդունել ի գիտություն, որ համալսարանի ռեկտորի թիվ 2-689 հրամանով Համալսարանի կողմից պրակտիկայի ղեկավարներ է նշանակվել Արա Հակոբյանը. Անուշ Բաղդագուլյանին.
- փորձառության սկիզբը` 2013թ. սեպտեմբերի 4, ավարտը՝ հոկտեմբերի 8.
- Վարժարանի ավագ դպրոցի և Գեղարվեստի ավագ դպրոցի գրասենյակի ղեկավարներին` սահմանված կարգով դպրոցի Sky Drive-ում ստեղծել և վարել ուսանողների հաշվառման էլեկտրոնային մատյանը, ուսանողների անհատական տվյալները (CV) 2 օրվա ընթացքում տեղադրել կայքում, հրամանին անհատապես ծանոթացնել հրամանում նշված անձանց.
- հանձնարարել Նաիրա Նիկողոսյանին, Լուսինե Մանուկյանին և Գևորգ Հակոբյանին ուսանողներին ծանոթացնել կրթահամալիրի ներքին կարգապահական կանոններին, կայքին, ուսումնական միջավայրին.
- փորձառությունը լուսաբանել mskh.am-ի «Փորձառություն» բաժնում.
- փորձառության ամփոփումը՝ հոկտեմբերի 7-ին Գեղարվեստի ավագ դպրոցի ցուցասրահում.
- հրամանի կատարման վերահսկումը հանձնում եմ Նաիրա Նիկողոսյանին:
Կրթահամալիրի տնօրեն` Ա. Բլեյան