Նոյեմբերի 13-ին՝ ժամը՝15:15 –16:00, Մարմարյա սրահում ելույթ կունենան «Սեբաստացիներ» ուսուցչական երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ ՀՀ Արվեստի վաստակավոր գործիչ՝ Հարություն Թոփիկյան) և «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի մանկական երգչախումբը (խմբավար՝ Մարինե Մկրտչյան):
Նոյեմբերի 13-ին՝ ժամը՝ 16:15-17:00, «Սեբաստիա» համերգասրահում դաշնամուրային երաժշտության համերգով հանդես կգա կրթահամալիրի Ավագ դպրոց-վարժարանի 11-րդ դասարանի սովորող Սողոմոն Վարդանյանը (ղեկավար՝ Արմեն Բաբախանյան):
Նոյեմբերի 14-ին՝ ժամը՝ 16:15-17:00, «Սեբաստիա» համերգասրահում տեղի կունենա երաժշտության դպրոցի սովորողների և ուսուցիչների համերգը: Մասնակցում են Սվետա Ճաղարյանի, Լիլիթ Առաքելյանի, Լիանա Ավագյանի, Հասմիկ Մաթևոսյանի և
Տաթև Աղաջանյանի սովորողները:
Նոյեմբերի 15-ին՝ ժամը՝ 16:15-17:00, Մեդիակենտրոնում Երևանի պետական կամերային երգչախմբի (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ ՀՀ Արվեստի վաստակավոր գործիչ՝ Հարություն Թոփիկյան) ջազային համերգն է:
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Մերի Առաքելյանին՝ meriarakelyan@mskh.am