Հարգելի սեբաստացիներ՝ դասավանդողներ, սովորողներ, ծնողներ, շրջնավարտներ, կրթահամալիրի բարեկամներ, արդեն մեկնարկած մեր Տոնի ծրագրով նոյեմբերի 16-ին կրթահամալիրը հանձնելու է 2013թ.
«Մխիթար Սեբաստացի» մրցանակները.
- կրթահամալիրում դասավանդողին` հայագիտության բնագավառում կատարած ստեղծագործական-հետազոտական աշխատանքի, համաշխարհային համացանցում հայալեզու գրականության տարածման, այդ ուղղությամբ սովորողների ուսումնա-հետազոտական աշխատանքները (նախագծերը) ղեկավարելու համար,
- կրթահամալիրում սովորողին` հայագիտության, հայրենագիտության կրթության բնագավառում կատարած ստեղծագործական-հետազոտական աշխատանքի, համաշխարհային համացանցում հայալեզու գրականության տարածման համար։
Շնորհակալություն
տնօրենի կոչին արձագանքելու և մրցանակի թեկնածուներ առաջադրելու համար։ Ահա նրանք.
ուսուցիչ՝
սովորող՝
Խնդրում ենք Ձեր աջակցությունը։ Քվեարկեք մեկ ուսուցիչ և մեկ սովորող թեկնածուի օգտին՝ հիմնավորելով ձեր քվեարկությունը, մնալով պահանջների շրջանակում։ Հիշեցնենք, որ մի մարդը մի անգամ կարող է կարծիք գրել։ Անանուն կարծիք-քվեարկությունները չեն հաշվվում։
Հարգանքով՝ կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյան