«Սեբաստացու օրեր. Կրթահամալիրի տոն» միջոցառումներին մասնակցելու համար Արցախի Ստեփանակերտի թիվ 8 դպրոցի (11 սովորող, 1 ուսուցիչ) և Վանք գյուղի դպրոցի (10 սովորող, 2 ուսուցիչ) սովորողների խմբերը նոյեմբերի 14-17-ը հյուրընկալվելու են կրթահամալիրում (ցուցակները կցվում են): Ընդունելությունը կազմակերպելու նպատակով.
- Խմբի ընդունելության պատասխանատու ճանաչել Ռուդիկ Սահակյանցին, Էմանուել Ագջոյանին, հյուրընկալման պատասխանատու՝ Լիլիթ Մելքումյանին, Ավագ դպրոց-վարժարանի սովորողներին.
- խմբի գիշերումը կազմակերպել կրթահամալիրի կրթական փոխանակումների կենտրոնի Դպրոց-պարտեզի կացարանում. պատասխանատու՝ Տաթև Բլեյան,
- հրապարակում եմ Լիլիթ Մելքումյանի ներկայացրած ընդունելության ծրագիրը (հավելված 1)․
- սնունդը՝ նախաճաշը և ընթրիքը յուրաքանչյուրին 300 դրամի չափով, ճաշ՝ յուրաքանչյուրին 500 դրամի չափով.
- հրամանին անհատապես ծանոթացնել ընդունելության բոլոր պատասխանատուներին։
Կրթահամալիրի տնօրեն` Ա. Բլեյան