Սիրելի´ տատիկներ ու պապիկներ, ամանորյա տոների նախաշեմին «Զանգակ հրատարակչությունը» հրավիրում է ձեզ` մասնակցելու «Հեքիաթ թոռնիկիս» ծրագրին: Դուք հնարավորություն ունեք ոչ միայն ձեր թոռնիկներին, այլ նաև շատ փոքրիկների պատմելու ձեր սիրելի հեքիաթը: Մեր առաջին հեքիաթային հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 13-ին և կշարունակվի մինչև դեկտեմբերի 27-ը: Մասնակցության համար հարկավոր է.
1. Լինել տատիկ կամ պապիկ, ունենալ թոռնիկ
2. Թոռնիկի հետ որոշել, թե ինչ հեքիաթ եք պատմելու, քանի որ թոռնիկն էլ պետք է մասնակցի հեքիաթի ներկայացման ընթացքին: Նա կարող է՝
· ցուցադրել այդ հեքիաթի իր նկարազարդումներն ու ձևավորումները:
· Կերպարանավորել հերոսներից որևէ մեկին:
3. Նախապես զանգահարել և գրանցվել:
Հիշե´ք, որ յուրաքանչյուր օր ունենալու է հինգ հեքիաթասաց, իսկ հեքիաթի ներկայացման տևողությունը չպետք է գերազանցի 15 րոպեն: Յուրաքանչյուր օրվա հեքիաթները գնահատվելու են հենց այդ օրվա մասնակիցների ու հյուրերի կողմից: Վերջին տոնական փուլ անցնող հեքիաթասաց զույգերին սպասվում են անակնկալներ:
Սիրելի´ տատիկներ, պապիկներ ու թոռնիկներ, մաղթում ենք ձեզ գեղեցիկ համագործակցություն և սպասում ձեզ հետ հանդիպմանը մեր ջերմ հարկի ներքո:
Միջոցառումը տեղի կունենա «Զանգակ գրատանը»:
Մուտքն ազատ է:
Հասցեն`ք. Երևան, Կոմիտասի պող. 49/2
Հեռ.՝ 010 23 25 28
Սիրով՝ Զանգակ հրատարակչություն